ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսվեց հրաժարականի դիմումների մասին` ավագանու անդամների հայտարարություններով։
Նախ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: Իսկ նույն խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին։
«Բայց Իզաբելլա Աբգարյանը մնում է ավագանու անդամ և շարունակում է իր լիազորությունները Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում»,– ասաց փոխքաղաքապետը:
Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով
ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ տեղեկացրեց, որ իրենք գրությամբ դիմել են քաղաքապետին, որով հրաժարվում են Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի` իրենց խմբակցությանը հատկացված հաստիքից:
Նշենք, որ Երևանի ավագանու հերթական նիստն այսօր վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով:
Նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:
Կիմ Բալայանը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին