00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշտանգումների ու դաժանությունների հարցերով ՄԻՊ–ը չորրորդ զեկույցն է պատրաստել

© Photo : Facebook / Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh OmbudsmanОмбудсмен НКР Артак Бегларян принял Кэролайн Кокс и Армана Татояна (14 ноября 2020). Степанакерт
Омбудсмен НКР Артак Бегларян принял Кэролайн Кокс и Армана Татояна (14 ноября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերիների, դիերի հանդեպ ադրբեջանցիները դաժան վերաբերմունք են դրսևորել նրանց էթնիկ հայ լինելու պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ ավարտել են էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Защитник прав человека в Армении Арман Татоян встретился с послом России Сергеем Копыркиным (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թաթոյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են. ՄԻՊ–ը խոսել է ադրբեջանական դաժանությունների մասին

«Զեկույցը վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց ենք տված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թաթոյանի խոսքով` այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը, ըստ նրա, նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության առկայությունը:

ՄԻՊ–ը հիշեցնում է, որ նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չեն հրապարակում` հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը:

Զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք այս հարցերով կարևոր գործառույթներ ունեն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Тартарское ущелье в Карвачаре - Sputnik Արմենիա
Գորիս-Շուշի ճանապարհից անհայտ կորած քաղաքացիների թվում ՀՀ քաղաքացիներ կան. Արցախի ՄԻՊ

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1637 զոհվածների անունները։

Գերիների մասին վերջնական տվյալներ չկան։ Պատերազմի օրերին նշվում էր մոտ 2 տասնյակ ռազմագերիների մասին, ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն առևանգել է նաև 10 քաղաքացիական անձանց։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0