00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2016թ–ի Ապրիլյան պատերազմը այս պատմության «վերջին զանգն» էր. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1998թ–ից սկսած բանակցային գործընթացում, ըստ Փաշինյանի, եղել է միայն մեկ` շատ կոնկրետ թեմա. տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, և Հայաստանի քաղաքականությունը եղել է միայն մի բան` ժամանակ ձգելը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Պատերազմից առաջ էլ Հայաստանի առաջ խնդիր է դրվել հանձնել 7 շրջանները` ներառյալ Շուշին։ Այսօր կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Шуши после бомбежки (4 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում. Փաշինյան

«Այդպես է եղել 2016թ.–ից, և 2016թ–ի Ապրիլյան պատերազմը այս պատմության «վերջին զանգն» էր` այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր կանգնեցնել պատերազմը»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ 1998թ–ից սկսած բանակցային գործընթացում եղել է միայն մեկ` շատ կոնկրետ թեմա։ «Դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, և մեր քաղաքականությոսւնը` հայկական կողմի, եղել է միայն մի բան` ժամանակ ձգել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ 2016թ–ին այդ ձգված լարն արդեն կտրվել էր։

Իր ղեկավարած իշխանության խնդիրը, Փաշինյանի խոսքով, եղել է բանակցային գործընթացը նոր կետի վերադարձնելը, որն իրենց չի հաջողվել։

Այդուհանդերձ, ըստ վարչապետի, 2020թ–ի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի Ադրբեջանի հետ։ Բայց պատերազմին խառնվեց Թուրքիան ու վարձկանները, և դա դարձավ Հայաստանի պարտության հիմնական պատճառը։

Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в неформальной встрече глав государств СНГ (20 декабря 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկվել. Փաշինյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացացնում շրջանառվում է տեղեկություն, որ հայկական կողմից կա 4750 զոհ ու անհետ կորած։

Ի պատասխան՝ նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Լրահոս
0