00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդ–նվագախումբ, որին սիրահարվում էին կանայք․ գործընկերները հիշում են Արմեն Ջիգարխանյանին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արվեստի գործիչները ցավակցություն են հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ու խոսել դերասանի տաղանդի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ընկերներն ու բարեկամները իրենց հիշողություններն են պատմել կյանքից հեռացած դերասան ու թատերական ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մասին։

ՌԽՖՍՀ ժողովրդական դերասանուհի Սվետլանա Նեմոլյաևան կարծում է, որ Արմեն Բորիսովիչն աստծո օրհնություն ուներ։

«Ինձ համար Արմեն Բորիսովիչի մահը ոչ միայն սիրելի գործընկերոջ կորուստ է, այլև թանկագին մարդու, որի հետ ես ու ամուսինս` Ալեքսանդր Լազարևը, ընկերություն էինք անում ու շատ գնահատում։ Նա ինձ համար դերասանական քայլող դպրոց էր։ Ինչպե՞ս էր խաղում։ Ինչպես ասում են, նա աստծու օրհնություն ուներ, անգերազանցելի դերասան էր․․․ Ես գնում, հետևում էի նրա խաղին, սովորում էի նրանից։ Ու ոչ միայն ես», - ասել է նա։

Դերասանուհին ցավակցություն է հայտնել Ջիգարխանյանի ազգականներին, մտերիմներին ու նրան պաշտող բոլոր հայերին։

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի կարծիքով՝ Ջիգարխանյանն «այնպիսի իմաստությամբ, այնպիսի տխրությամբ, այնպիսի հումորի զգացում ու ջերմ վերաբերմունք ուներ մարդու հանդեպ, նրա ուժեղ ու թույլ կողմերի հանդեպ․․․»։

«Հեռացավ ընկերս, մտերիմ ընկերս։ Ինչ էլ ասեմ, յուրաքանչյուր ոք կարող է նույնը ասել։ Հանդիսատեսի սիրելին, հայ ժողովրդի սիրելին, ռուս ժողովրդի խորհրդանիշներից մեկը. այս ամենը Ջիգարխանյանն է։ Նա թատրոնի իմաստունն էր։ Գերազանց տիրապետում էր դերասանական արվեստին։ Նա մարդ–նվագախումբ էր։ Դա իսկապես այդպես է», - ասել է Կալյագինը։

Художественный руководитель Московского драматического театра, актер Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի մահը հսկայական կորուստ է բոլորիս համար. Պուտինը ցավակցական ուղերձ է հղել

Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը ներծծված էր թատերարվեստով։

«Նա կյանքին նայում էր որպես թատրոն։ Մեծ կորուստ է։ Ցավակցում են բոլորին, ով ճանաչում էր նրան։ Նրա կնոջը, նրա թատրոնին։ Ցավակցում եմ մեր ժողովրդին։ 85–ը այն տարիքն է, երբ մարդիկ հեռանում են։ Դա իրողություն է։ Երբ մեծերը հեռանում են, դատարկություն է մնում», - ավելացրել է Կալյագինը։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կոստոլևսկին, որը Ջիգարխանյանի հետ խաղացել է «Թեհրան-43» ֆիլմում ու ընկերություն է արել նրա հետ, կարծում է, որ նա երևելի դերասան էր։

«Նա շատ սերունդների վրա է ազդեցություն ունեցել։ Ես ճանաչում եմ դերասանների, որոնք մինչև հիմա նրա առոգանությամբ են խոսում։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ բեմ դուրս գալը, ես շատ բան եմ նրանից սովորել, հուսամ․․․ Արմեն Բորիսովիչի հեռանալը անդառնալի կորուստ է ամբողջ արվեստի համար։

Դերասան Օլեգ Շկլովսկին, որը Ջիգարխանյանի հետ նկարահանվել է «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմում, ասել է, որ Արմեն Բորիսովիչի կողքին գտնվելը երջանկություն էր, իսկ նրա հետ խաղալը՝ առավել ևս։

«Նա գերազանց դերասան էր։ Երբ նկարահանման հարթակ էր դուրս գալիս, բոլորը հավաքվում ու նայում էին նրան։ Շատ դեպքերում, երբ դերասանը խաղում է նկարահանման հրապարակում, մյուսները գնում են բուֆետ կամ ուրիշ տեղ։ Իսկ նրան նայելը միշտ հաճելի էր», - ավելացրել է դերասանը։

Շկլովսկին վստահեցրել է, որ Ջիգարխանյանից սովորում էին բոլորը։

«Բոլորը միշտ նայում էին նրան, նա ցնցող հմայք ուներ, յուրաքանչյուր դուբլ այլ էր՝ վառ։ Նա իսկապես աստղ է, ընդ որում՝ ինչպես երիտասարդ տարիներին, այնպես էլ հասուն տարիքում։ Ես հիշում են նրա երիտասարդ տարիների ֆիլմերը։ Մեծ հմայքի տեր մարդ էր, կանայք ակնթարթորեն սիրահարվում էին նրան։ Հրաշալի իմպրովիզներ էր անում։ Ջիգարխանյանը ХХ ու ХХI դարերի իրադարձություն է։ Նա իսկական էր, նա դերասան էր ծնվել», - ամփոփել է Շկլովսկին։

Արվեստաբան ու հաղորդավար Միխայիլ Շվիդկոյը Արմեն Ջիգարխանյանին հիշում է որպես լեգենդար արտիստի։

«Նա դեռ 60-ականներին լեգենդար արտիստի համբավ ուներ, խաղում էր Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում։ Նրան դեմքով էին ճանաչում, հենց այդ պատճառով էլ հայտնվեց Մոսկվայում՝ Լենկոմի թատրոնի բեմում։ Պատահական չէ, որ նա խաղաց «Մոլիերում»։ Դա նրա առաջին դերն էր, նրան համեմատում էին մյուս դերակատարների հետ, և Ջիգարխանյանը ոչ մեկին չէր զիջում, հնարավոր է նույնիսկ՝ բոլորից ուժեղ էր», - ասել է նա։

Շվիդկոյի խոսքով` Ջիգարխանյանը Արմեն Բորիսովիչը միշտ կհիշվի որպես 60-90 թվականների ու 21 դարասկզբի ռուսական բեմի աստղաբույլի վառ աստղ։

Премьер-министр Никол Пашинян посетил Армена Джигарханяна (25 октября 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայի բացառիկ կերպար. Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

«Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը նույնպես ցավակցել է Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ` նշելով, որ նա եզակի անձնավորություն էր ու հիանալի մարդ։

«Ցնցող դերասան էր, հիանալի էր խաղում բոլոր ֆիլմերում։ Որտեղ էլ խաղար, նա միշտ ֆիլմի կամ ներկայացման զարդն էր դառնում», - ասել է նա։

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած` Մոսկվայի դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովն էլ ասել է, որ Արմեն Բորիսովիչը շատ է օգնել երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին։

«Աստղ դարձած դերասաններից շատերն անցել են այս թատրոնով։ Հիմա թատրոնը որբացավ։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ հասկանում՝ ինչպես ենք առանց նրա գոյատևելու, քանի որ նա թատրոնի հոգին է, թատրոնի հայրը, նա բոլորիս համար հոր պես էր։ Թատրոնի ցանկացած աշխատակից կարող է գալ նրա աշխատասենյակ՝ խոսել, մի բան խնդրել։ Նա երբեք ոչ ոքի չէր մերժում, միշտ ընդառաջում էր», - ասել է Վինոգրադովը։

Արմեն Ջիգարխանյանը ծնվել էր 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։

Նա ավելի քան 250 դեր է խաղացել կինոյում ու հեռուստաֆիլմերում։

Ջիգարխանյանը ռուսաստանցի դերասաններից առաջինն է հայտնվել ռեկորդների գրքում ու էպիգրամ ստացել Վալենտին Գաֆտից․ «Աշխարհում հայերն ավելի քիչ են, քան այն ֆիլմերը, որոնցում խաղացել է Ջիգարխանյանը»։ Արմեն Բորիսովիչը ծիծաղով էր արձագանքում ու ասում, որ ինքը կատարյալ երջանիկ մարդ է, քանի որ անկեղծորեն սիրում է իր բոլոր դերերը։

Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել

Լրահոս
0