ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ արդյունքներ է տվել ԲՀԿ պատվիրակության ՌԴ այցը։
Տոնոյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Ռուսաստանի՝մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները։
«ՌԴ այցի շրջանակներում ԲՀԿ պատգամավորները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Պետդումայի այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ այսօր CNN-ը, հղում կատարելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը բանակցությունների նոր ձևաչափ է առաջարկել, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար, Իվետա Տոնոյանը նշեց, որ թուրքական կողմի երազանքներն ու նկրտումները մեզ համար չպետք է կարևորություն ներկայացնեն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է, մենք այդ ձևաչափում աշխատում ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ պատվիրակությունը ՌԴ-ում էր։
Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել էր, որ «հաշվի առնելով ԲՀԿ–ի և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը, Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:
Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Ռուսաստանից հետախուզական տվյալներ ստանալու հարցին
ԲՀԿ ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, ըստ որի` անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է: