00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին

© Photo : official site of the NNS of RAЗаместитель директора СНБ Армении Армен Абазян во время пресс-конференции (27 октября 2020). Еревaн
Заместитель директора СНБ Армении Армен Абазян во время пресс-конференции (27 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիրակի օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ն նոր ղեկավար ունի։ Հուսանք, որ ուժային այս կառույցի ղեկավարի նոր փոփոխությունը վերջին մեկ տարվա պաշտոնանկությունների և պաշտոնաթողությունների շղթայում վերջինը կդառնա։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նոր ղեկավար ունի՝ Արմեն Աբազյանը։ Նա նախկինում զբաղեցրել է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը։ Նոյեմբերի 8–ին` կիրակի օրով, հանրապետության նախագահը ստորագրեց Աբազյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագիրը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշտոնից։ Ավելի ուշ իր հայտարարության մեջ նա հայտնեց, որ իրեն առաջարկել են մնալ կառույցի ղեկավարի տեղակալի պաշտոնում, սակայն ինքը հրաժարվել է։ Պատճառների մասին Համբարձումյանը խոստացավ պատմել պատերազմից հետո։

ԱԱԾ-ում արդեն բավական երկար ժամանակ է, ինչ բառացիորեն կադրային «հավալա» են խաղում։ Համբարձումյանի պաշտոնաթողությունը վերջին մեկ տարում արդեն չորրորդն է։ Ամեն ինչ սկսվեց Արթուր Վանեցյանի հեռանալուց՝ 2019թ․-ի սեպտեմբերից։ Այնուհետև 2020թ․-ի հուլիսին հեռացրին նրան փոխարինած Էդվարդ Մարտիրոսյանին։ Մարտիրոսյանի փոխարեն նշանակվեց Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում - Sputnik Արմենիա
ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում. տեսանյութ

Մենք արդեն գրել ենք, որ 29-ամյա Արգիշտի Քյարամյանի նշանակումն ի սկզբանե ոչ միանշանակ ընդունվեց։ Նա «այդ գրասենյակի» համար չէր` երիտասարդ էր, անփորձ, ինչն էլ քննադատության առարկա դարձավ։ Քյարամյանն աշխատեց մինչև հոկտեմբերի սկիզբը։ Պատերազմի մեկնարկից երկու շաբաթ անց նրան հեռացրին։ Հնարավոր դրդապատճառներին անդրադարձել ենք մեր հրապարակումներից մեկում։

Քյարամյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ի ղեկավարի գործառույթները դրվեցին նրա տեղակալի՝ Միքայել Համբարձումյանի ուսերին։ Բայց այսօր նա ևս հեռացավ, իսկ հնարավոր է՝ հեռացրին։ Հարկ է նշել, որ վերջին ամսվա ընթացքում իրենց պաշտոններից զրկվել են նաև այլ բարձրաստիճան «չեկիստներ»։

Այսպես, հոկտեմբերի 26-ին հեռացվեցին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, ինչպես նաև սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը։ Հաջորդ օրը աշխատանքից ազատվեց հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ- մայոր Հովհաննես Կարումյանը։

ԱԱԾ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների պատճառների մասին իհարկե չի խոսվում՝ ծառայության հատուկ բնույթի պատճառով։ Հասարակությունը ստիպված է բավարարվել ինչ-որ «ներքին տեղեկություններով» և «արտահոսքերով»։ Բայց դրան զուգահեռ հրապարակվում են տեղեկություններ լրտեսների, դավաճանների բացահայտման, ներկա իշխանության դիրքերը խարխլելու նպատակով աշխատող զանազան սոցցանցային «ֆեյք-հաշիվների» մասին։ Երևում է, որ լրտեսական և «ֆեյքային» սկանդալներն ու ԱԱԾ-ում կադրային լուծումները միևնույն երկար և խճճված շղթայի օղակներ են։

Директор СНБ Карабаха Камо Агаджанян вручил Норайру Мирзояну погоны генерал-майора прямо на боевой позиции - Sputnik Արմենիա
ԱՀ ԱԱԾ տնօրենը գեներալ-մայորի ուսադիրները մարտական դիրքում է հանձնել Նորայր Միրզոյանին

Ինչ վերաբերում է նոր տնօրեն Աբազյանին՝ նրա մասին տեղեկությունները խիստ ժլատ են։ Նա ԱԱԾ պետի (Քյարամյանի՝ խմբ․) տեղակալ նշանակվել է այս տարվա օգոստոսին։ Նախքան կենտրոնական ապարատում ծառայության անցնելը ղեկավարել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունը։ Քյարամյանի տեղակալ նշանակվելու նախորդ օրը նրան մեկ օրով տեղափոխել են Քննչական կոմիտե՝ նախագահի տեղակալի պաշտոնին։

Հաջորդ օրը տեղափոխել են ԱԱԾ։ Նրա դեպքում կատարվել է նույն փոխատեղումը, ինչը և ժամանակին Արգիշտի Քյարամյանի դեպքում։ Դա պետք էր քննչական աշխատանքի ձևական փորձ ապահովելու և գնդապետի զինվորական կոչում շնորհելու համար։

Ուրախացնում է միայն այն, որ Աբազյանը կադրային հատուկ ծառայող է։ Իր ուղին նա սկսել է իբրև օպերատիվ աշխատակից` անցնելով պրոֆեսիոնալ «չեկիստի» կարիերայի բոլոր աստիճանները։

Հուսանք, որ այս նշանակումը վերջակետ կդնի պաշտոնանկությունների ու պաշտոնաթողությունների երկար շղթային։ Համաձայնեք, որ Արցախում լայնամասշտաբ պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնի հետ խաղալը ամենևին էլ անվտանգ որոշումը չէ։

Լրահոս
0