ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ԱԱԾ-ին:
Շտաբը նաև լուսանկարներ է հրապարակել։
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ Միրզոյանը կատարել և շարունակում է կատարել մի շարք կարևոր հատուկ գործողություններ, ինչի համար էլ արժանացել է գեներալ-մայորի կոչման։
Ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել մի դասակ. դատարկաձեռն չեն վերադարձել. տեսանյութ