00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ

© AP Photo / Pavel GolovkinПрезидент России Владимир Путин, слева, и президент Турции Реджеп Тайип Эрдоган (справа) на встрече в Кремле (5 марта 2020). Москва
Президент России Владимир Путин, слева, и президент Турции Реджеп Тайип Эрдоган (справа) на встрече в Кремле (5 марта 2020). Москва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրդողանը, որը սովորել է բարեհաջող խուսանավել Սցիլլայի և Քարիբդայի (հին հունական դիցաբանությունում՝ ծովային հրեշներ-խմբ.) միջև, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում անհարմարավետություն է զգում։ Չէ՞ որ հիմա նա փորձում է դուրս գալ անձամբ Ռուսաստանի դեմ։

Երկարատև ու արյունահեղ ղարաբաղյան պատերազմն ի սկզբանե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրերում չկար։ Հաշվարկն այնպիսին էր, որ կհաջողվի բլիցկրիգ իրականացնել, հինգ օրում կոտրել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիմադրությունը և գրավել այս տարածքները․․․ Այդ դեպքում կարիք չէր լինի պաշտպանել Ադրբեջանի իրավունքները և դիրքորոշումը միջազգային քաղաքական թատերաբեմում։ 

Հայկական կողմի համառ դիմադրությունը փչացրեց Անկարայի և Բաքվի ողջ խաղը։

Արցախում արյունահեղության նախաձեռնողները սթափվել են պատասխան հարվածից

Թուրքիա-Ադրբեջան տանդեմի խաղը հետևյալն էր. եթե մի քանի օրում հաջողվի կոտրել Արցախի դիմադրությունը և հաստատվել տարածաշրջանում, ապա հետո արդեն ոչ ոք չի փորփրի այն հարցը, թե արդյոք թուրք հատուկ ջոկատայինները մասնակցել են հայերի դեմ օպերացիային, արդյոք Անկարան Իդլիբից այստեղ վարձկան ահաբեկիչներ է տեղափոխել, թե ոչ։ Եվ այդ ժամանակ ոչ ոք չէր էլ լսի Ռուսաստանին, որի Արտաքին հետախուզության ծառայությունը առաջին իսկ օրերին հայտնել էր Մերձավոր Արևելքից Հարավային Կովկաս ահաբեկչական ավազակախմբեր տեղափոխելու մասին։

Встреча лидеров России, Франции, Германии и Турции (27 октября 2018). Стамбул - Sputnik Արմենիա
Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ

Բայց չստացվեց։ Եվ տեղեկություններն արյունահեղ ջարդերի մասին, որը մի ափաչափ հողի վրա սարքել են միաժամանակ ադրբեջանական բանակը, թուրք ռազմական մասնագետները (հատուկ ջոկատայինների մասին դեռևս պաշտոնապես չի խոսվում) և վարձկան ահաբեկիչները, սկսեցին հասանելի դառնալ համաշխարհային հանրությանը։

Եվ Էրդողանը հիմա ստիպված է միջազգային քաղաքական թատերաբեմում փորձարկել բանակցողի անսովոր դերը։ Եվ ստիպված է բանակցել ոչ թե պատահական մեկի, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում՝ այդ խոսակցություններն ամենևին էլ հաճելի թեմաներով չեն՝ ինչ-որ լոլիկներ, զբոսաշրջություն, գազատար կամ Թուրքիայում կառուցվող ատոմային էլեկտրակայան։ Բավական կոշտ զրույցի թեման ազդեցությունն է այն տարածաշրջանում, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի անվիճելի գերակայության գոտի։

Ավելին՝ Թուրքիայի առաջնորդը ստիպված է Պուտինի հետ զրուցել արցախաադրբեջանական հակամարտության մասին Թուրքիայի համար ամենևին էլ ոչ ամենաշահավետ դիրքերից։ Հենց թեկուզ այն պատճառով, որ Անկարան վաղուց արդեն, ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից, որոշակի նախընտրություններ ունի և ակնհայտորեն աջակցում է կողմերից մեկին։

Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան

Մինչդեռ Ռուսաստանը երեսուն տարի շարունակ կարողացել է պահպանել չեզոք միջնորդի դերը, որն արդյունավետ կերպով զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և հիմա լիակատար իրավունք ունի միջնորդ դատավորի գործառույթ ունենալ արյունահեղ պատերազմում, որն Անկարայի աջակցությամբ և ակնհայտ միջնորդությամբ սանձազերծել է Բաքուն։ Մոսկվայի առաքելությունն արմատապես տարբերվում է Թուրքիայի դերից, որի գործունեությունը սադրանքների դաշտում, թերևս, որևէ մեկը չի էլ վիճարկի։

Եվ այսքան տարբեր քաղաքական-իրավական մոտեցումների և համապատասխան միջազգային իմիջի պարագայում միջնորդ երկրների ցուցակ «խցկվելու» Էրդողանի փորձն ի սկզբանե ձախողման էր դատապարտված։ Այդ պատճառով էլ նա շտապում էր «փոքր եղբոր» հետ՝ ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, հրատապ սկսել և հնարավորինս արագ ավարտել ռազմական օպերացիան Արցախում։ Դե, իսկ ինչ վերաբերում է ոչ ձեռնտու դիրքերից բանակցություններ վարելուն, ապա գործը դրան չպետք է հասներ։ Սակայն ծրագիրը չաշխատեց, Արցախը դիմադրեց, և արյունոտ ջարդերի հեղինակները ստիպված եղան երկնքից գետին իջնել։

Խաղապահի թիկնոցը Էրդողանին չի սազում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև խոսակցության մանրամասները, ամենայն հավանականությամբ, մենք երբեք չենք իմանա։ Կարելի է միայն անմիջապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Турецко-азербайджанские совместные тактические учения (май 2017). - Sputnik Արմենիա
«Հայաստանը լուրջ վտանգ էր տեսնում Թուրքիայի կողմից». 90–ականների և մեր օրերի նմանությունը

Կրեմլում հնարավոր համարեցին հասարակությանը փոխանցել միայն հետևյալ հաղորդագրությունը․ «Դիտարկվել է սիրիական ուղղությամբ փոխգործակցության թեման։ Կարևորվել են համատեղ ջանքերը Իդլիբում և Անդրեփրատում կայունացման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարման նպատակով: ... Մտքեր են փոխանակել Սիրիայում քաղաքական կարգավորման հարցերի շուրջ, այդ թվում՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների աջակցությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Լիբիայի խնդիրներին»։

Ինչ վերաբերում է Արցախին, որին այսօր գամված է գործնականում ողջ միջազգային հանրության ուշադրությունը, ապա Մոսկվայից հայտնում են բառացիորեն հետևյալը․ «Քննարկվել է դեպքերի զարգացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Վարձկանների նոր խումբ է հասել Ադրբեջան. Թուրքիան դժվարությամբ է հավաքագրում նրանց

Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփման և հրադադարի շուտափույթ ձեռքբերման ու ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև հատուկ ծառայությունների աշխատանքները։

Пресс-конференция спикера МИД Армении Анны Нагдалян (20 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Թուրքիան դիմում է սադրիչ մեղադրանքների՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար

Սակայն հաջորդ օրը Էրդողանը որոշեց անկեղծանալ։ «Մենք ասացինք․ եկեք ավարտենք այս ամենը Կովկասում։ Եթե ուզում եք, մենք համատեղ քայլեր կանենք, կխոսենք կողմերի հետ։ Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել․ մենք խնդիրը կարգավորելու ենք, թե ոչ»,-պատմել է Թուրքիայի նախագահը Պուտինի հետ զրույցի իր տարբերակը։

Նրա խոսքով՝ «միայն սկզբունքային որոշում ընդունելուց հետո է հնարավոր հստակ քայլեր անել»։

Ինչ վերաբերում է բուն հստակ քայլերին, ապա, Թուրքիայի առաջնորդի կարծիքով, դրանք հետևյալն են․ «Եկեք արդեն լավ ձևով անենք, թող պատվիրակությունները հանդիպեն։ Վստահ եմ, որ մենք արդյունք կստանանք»։ Էրդողանը նշել է, որ Պուտինը պետք է սկզբում հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը՝ Էրդողանը՝ Ալիևի հետ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իբրև թե ընդամենը «ժամանակ են ձգում»։ Այդպիսով Էրդողանն ակնհայտորեն հաստատել է, որ ձգտում է միջնորդ դառնալ ղարաբաղյան կարգավորման հարցում և անմիջական մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին։

Սլաքները շեղելու և մեղքն ուրիշ վրա գցելու մասնագետը

Մի հետաքրքիր դետալ։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ նա Պուտինին անհանգստություն է հայտնել իբր «հայկական կողմից կռվող քրդական զինյալ խմբավորումների» կապակցությամբ։ Դա այն դեպքում, երբ ռուսական կողմը «խորը մտահոգություն» էր հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ու ավելի զանգվածային ներգրավման կապակցությամբ։ Էրդողանի համար շատ տիպիկ փորձ է՝ փաստերրը շրջել գլխիվայր և սևը սպիտակ ներկայացնել։

Ճիշտ է, Պուտինի հետ զրույցում Էրդողանը ստիպված եղավ հանդես գալ իրեն ոչ բնորոշ արդարացողի դերում, չէ՞ որ Ռուսաստանի հետ նմանատիպ հնարքները պարզապես չեն անցնում։ Ուրիշ ժամանակ և այլ հարթակներում, այլ զրուցակիցների հետ, երբ նման հակասություններ էին հանդես գալիս, աշխատում էին դրանց վրա ուշադրություն չդարձնել։

Президенты РФ и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска начала строительства первого энергоблока атомной электростанции Аккую (3 апреля 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը. Կրեմլը հերքում է, Թուրքիայի նախագահը` պնդում

Հիմնական խաղացողների համար Էրդողանի դիրքորոշումը, օրինակ, սիրիական կամ լիբիական պլատֆորմում, նշանակություն չուներ։ Այնտեղ բախվում էին ավելի լուրջ և ծանրակշիռ դերակատարների ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, եվրոպական գերտերությունների շահերը։ Եվ Թուրքիայի նախագահի արկածախնդիր արարքներն այն ժամանակ ինչ-ինչ արտոնություններ էին տալիս կամ հենց իրեն, կամ գերտերություններին՝ միմյանց դեմ պայքարում։

Այժմ Թուրքիայի նախագահն ինքն է հավակնում «հիմնական խաղացողի» դիրքերին։ Եվ իր համար անսովոր այդ դերում Էրդողանը էական բացթողումներ է թույլ տալիս։ Պուտինը բացահայտ ասում է, որ անհանգստացած է «Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ու ավելի զանգվածայի ներգրավմամբ», իսկ Թուրքիայի առաջնորդը միայն փորձում է սլաքները շեղել դեպի առասպելական քրդերը, որոնց այս տարածքներում վաղուց արդեն չեն տեսել։

Պուտինը միշտ ընդգծում էր, որ Ռուսաստանը փորձում է «կռվից վեր մնալ», չաջակցել հակամարտության կողմերից որևէ մեկին։ Էրդողանը կրկին շեղում է սլաքները, առաջարկելով հանդիպել պատերազմող կողմերի ղեկավարության հետ։ Այսինքն՝ ձևացնում է, թե նախկինում բազմիցս հաստատված այն թեզը, որ հակամարտության կողմերից որևէ մեկին ակնհայտորեն աջակցող որևէ երկիր չի կարող միջնորդ լինել բանակցային գործընթացում, իրեն չի վերաբերում։

Իրանն ու Ռուսաստանը նմանատիպ մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության հարցում. Արաղչի

Իրականում Էրդողանը կարող է ինչ ասես խոսել։ Հատկապես, երբ ռուս գործընկերը ներկա չէ։ Սակայն արդյո՞ք նրա ասածը որևէ կշիռ կունենա միջազգային ասպարեզում, այն էլ այն ամենից հետո, ինչ Արցախում «եփեց» Թուրքիան՝ Ադրբեջանի հետ համատեղ, դեռ մեծ հարց է։

Լրահոս
0