ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Լուրի մասին հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նիկողոսյանը։
Դավիդյանցը 2004-ին արժանացել է ՌԴ Բժշկական Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի Ռուդոլֆ Վիրխովի, իսկ 2005-ին Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի «Ռենտգեն» մեդալներին։
Նա 1989-ից Բժիշկների կատարելագործման Երևանի ինստիտուտի (հետագայում Առողջապահության ազգային ինստիտուտի) համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն էր։
Դավիդյանցը 67 տարեկան էր։
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել էր 2383 անձ, իսկ մահացել` 29-ը։