ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է արձանագրվել։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 5 տղամարդ և 2 կին։ Տղամարդիկ եղել են 57, 62, 56, 68 և 47 տարեկան, իսկ կանայք` 70 և 82։ Բացի 47–ամյա տղամարդուց, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն առողջացած, 1039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում:
Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են