00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսը որքա՞ն է մնում թղթադրամի ու հեռախոսի վրա․ նոր ուսումնասիրություն

© Sputnik / Рамиз БахтияровНациональная валюта Узбекистана — сум
Национальная валюта Узбекистана — сум - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետազոտություններն ավելի են ամրապնդում այն հորդորները, որ պետք է հաճախ լվալ ձեռքերը, խուսափել դեմքին ու բերանին դիպչելուց։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. SARS-CoV-2 վիրուսը, որը COVID-19 է առաջացնում, կարող է մինչև 28 օր «ապրել» տարբեր մակերևույթների, այդ թվում՝ թղթադրամի, բջջային հեռախոսի էկրանի և չժանգոտվող պողպատի վրա։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս եզրակացությանն են հանգել ավստրալացի գիտնականները։

Пресс-конференция министра здравоохранения РА Арсена Торосяна (6 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ագրեսիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. Թորոսյանի նամակը` ԱՀԿ տնօրենին

Ավստրալիայի Գիտական և կիրառական հետազոտությունների պետական միավորման (CSIRO) մասնագետները հետազոտության արդյունքում պարզել են, որ SARS-CoV-2-ն առավել երկար է պահպանվում ավելի ցածր ջերմաստիճանների և ոչ ծակոտկեն ու հարթ մակերևույթների դեպքում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վարակի գոյատևման ցուցանիշները նվազում են, երբ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 30-40 °C։

Ծակոտկեն մակերևույթների, մասնավորապես բամբակի վրա վիրուսը 14 օր մնում է ամենացածր ջերմաստիճանի դեպքում և 16 ժամ` ամենաբարձրի դեպքում։ Ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները հրապարակել են «Virology» ամսագրում։

«Մենք պարզեցինք, որ 20 աստիճանի դեպքում, ինչը մոտավորապես համապատասխանում է սենյակային ջերմաստիճանին, վարակը չափազանց կայուն է և 28 օր «ապրում է» հարթ մակերևույթների վրա, ինչպիսիք են բջջային հեռախոսների էկրանների ապակիները և պլաստիկե (պոլիմերային՝ խմբ․) թղթադրամները․․․ A գրիպի հետ կապված նույնատիպ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակը մակերևույթին ապրում է 17 օր, ինչն ընդգծում է, թե որքան դիմացկուն է SARS-CoV-2-ը»,- կենտրոնի հաղորդագրության մեջ մեջբերվում է ավստրալացի հետազոտող դոկտոր Դեբբի Իգլզի ասածը։

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի կարմիր գոտու ցուցակում

Հիվանդություններին պատրաստվածության ապահովման ավստրալական կենտրոնի ղեկավար Թրևոր Դրյուն ABC հեռուստաալիքին ասել է, որ սենսորային էկրանով սարքերը, մասնավորապես բջջային հեռախոսները, բանկոմատներն ու ինքնասպասարկման դրամարկղերը սովորաբար կանոնավոր կերպով չեն ախտահանվում, ուստի կարող են փոխանցել վարակը:

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ վարակն անփոփոխ վիճակում մնում է մոտ 6-7 օր և միայն դրանից հետո է սկսում կորցնել ակտիվությունը։ Պրոֆեսոր Դրյուն ավելացրել է, որ ռեստորանային սպասքը նույնպես կարող է վարակի «հավանական աղբյուր» լինել, քանի որ սպասքի պարագաների պատրաստման համար սովորաբար չժանգոտվող պողպատ է օգտագործվում։

Գիտնականն ընդգծել է` ահա թե ինչու է այդքան կարևոր մանրէազերծող անձեռոցիկներից և ձեռքերն ախտահանող այլ միջոցներից օգտվելը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 370–ով

Լրահոս
0