00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԹՍ–ներով հարվածներն իրականացվում են ուշ ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած

© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնПресс-конференция представителя Минобороны РА Арцруна Ованнисяна и Защитника прав человека РА Армана Татояна (5 октября 2020). Еревaн
Пресс-конференция представителя Минобороны РА Арцруна Ованнисяна и Защитника прав человека РА Армана Татояна (5 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմին հաջողվել է ցույց տալ հակառակորդի հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրություններ է անցկացրել Գեղարքունիքի մարզում և պարզել, որ հակառակորդն ԱԹՍ–ներով հարվածներն է իրականացրել ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները իրականացվում են այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ կամ ավտոբուսներ, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները քաղաքացիական բնակչությանը հնարավորինս շատ վնաս հասցնելու նպատակ ունեն»,–ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով`այս օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը եղել է հստակ, թիրախային։

«Մեր նպատակն է եղել առաջին օրից սկսած պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող զինվորական, ռազմական հարձակումների, թուրքական հայտարարությունների և հարձակումների տրամաբանությունը, որովհետև սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ»,–ասաց նա։

Брифинг с участием Арцруна Ованнисяна (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սպասեք լավ լուրերի. օրվա ընթացքում հակառակորդը մեծամասամբ հետ է շպրտվել մեծ կորուստներով

Թաթոյանի խոսքով` իրենց հաջողվել է ցույց տալ հակառակորդի հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ է դառնում էթնիկ բնույթի զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքական բնակչության վրա հարձակվելու նպատակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0