ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 6 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 302 է։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5432–ով և դարձել 51 925–ի։