ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տարհանելու ծրագիր է մշակում։
«Տարհանման ծրագիրը, հումանիտար միջանցքների հարցը մշակվում են, բայց հուսով ենք, որ դրան չի հասնի»,– ասել է դեսպանը:
Նրա խոսքով` դա արդիական է՝ հաշվի առնելով, որ կանայք ու երեխաները թաքնվել են նկուղներում և ապաստարաններում ։ Դեսպանն ասել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև քաղաքական բանակցությունների միակ լեգիտիմ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է:
Վարդանյանի խոսքով՝ հենց ՄԽ–ն է այս բոլոր տարիներին ակտիվորեն աշխատել, գաղափարներ ու փաստաթղթեր ներկայացրել կողմերին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Մարտերը շարունակվում են։
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. լուսանկարներ
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 58 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200– վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Հովհաննիսյան