ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սեպտեմբերի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է +28...+30, երեկոյան՝ +23...+25, գիշերը՝ +14...+16 ջերմություն։
Վարորդական իրավունքի քննությունների խստացումը հետաձգվում է. նոր ժամկետ է սահմանվել