00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոգազը միայն արտոնագրով. ինչու է անվտանգություն ապահովող օրենքը դժգոհություններ ծնել

© Public domain / Burger / Propane cylinder on GAZ 3302Типовой модифицированный ГАЗ 3302 на пропановом топливе
Типовой модифицированный ГАЗ 3302 на пропановом топливе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների գազաբալոնների մեծ մասի մաշվածության պատճառով կառավարությունը դրանք փոխարինելու մեխանիզմներ է առաջարկում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել խնդրի էությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է կարգավորել ավտոմեքենաների վրա տեղադրվող գազաբալոնների շահագործման հարցը։ Մասնավորապես, առաջարկվում է պարտադիր լիցենզավորում իրականացնել, իսկ արտոնագրերը պետք է մասնավոր ընկերությունները տրամադրեն։ Լիցենզավորված բալոնի վերաբերյալ տվյալները մուտքագրվելու են միասնական բազա։

Գազալցակայաններն իրավունք չեն ունենալու լիցքավորել այն ավտոմեքենաների բալոնները, որոնք արտոնագիր չունեն(դրա առկայությունը կարող են ստուգել էլեկտրոնային բազայում)։  Իսկ եթե բալոնները չհամապատասխանեն սահմանված պահանջներին, դրանց օգտագործումը կարգելվի։ Օրինագիծն արգելք է նախատեսում նաև ավտոբուսների սրահներում բալոնների տեղադրման համար։ Իսկ տանիքին տեղադրելու դեպքում, դրանք պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից, ձյունից և անձրևից։

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում

 Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրելիս` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ գազաբալոնների տեղադրումը մեծ պահանջարկ էր վայելում 2000-ականներին։ Այդ բալոնները հիմնականում 15-20 տարվա երաշխիք ունեն։ Հետևաբար, դրանց ժամկետն աստիճանաբար ավարտվում է։

Հայաստանում գազաբալոններով ավտոմեքենաների ընդհանուր թիվը մոտ 350-400 հազար է։ Դրանցից միայն շուրջ 6 հազարն են (խոշոր ընկերություններին պատկանողները, օրինակ` «Գազպրոմ Արմենիայինը») մշտապես ստուգում անցնում։

«Մեկ տարում մի քանի միջադեպ է գրանցվում, այդ թվում մահվան ելքերով։ Օրինակ` այս տարի 3 դեպք է եղել, որոնցից մեկը` մահվան ելքով, բալոնը պայթել է լիցքավորման ժամանակ», – նշեց Սիմոնյանը։

Օրինագիծը ոգևորությամբ չի ընդունվել։ Կառավարության նախաձեռնությունը դեռ բազմաթիվ մշակումների կարիք ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը։ Ըստ նրա` ավտոմեքենաների անվտանգ շահագործումը, իհարկե ամենակարևորն է, և ոչ ոք դա անտեսել չի կարող։ Սակայն հարցն այն է, որ առաջարկվող մոդելը շատ խոցելի է։

 «Նախևառաջ ռիսկեր կան կապված գնային քաղաքականության հետ։ Այսօր վարորդների համար արտոնագրերի արժեքը 10-15 հազար դրամ է, սակայն  երաշխիք չկա, որ ժամանակի ընթացքում այն չի ավելանա, քանի որ մեծանում է նաև պահանջարկը։ Իսկ քանի որ պետությունն ամեն ինչ թողել է շուկայի հայեցողությանը և անձամբ չի կարգավորելու, չի կարելի բացառել, որ արտոնագրեր տրամադրող ընկերությունները կարող են պայմանավորվել իրար հետ և բարձրացնել արժեքը»,–, ասում է Խաչատրյանը։ Նա կարծում է, որ եթե պետությունը որևէ բան է պարտադրում, պետք է նաև վերահսկի կատարման գործընթացը։

Պայթյուն Արարատի մարզում. բեռնատարի գազաբալոնները պայթել են լիցքավորելիս

Եվս մեկ խնդիր` կապված այդ ընկերությունների գործունեության աշխարհագրության հետ։ Այդ հարցը ևս մասնավոր ընկերություններն են լուծում։

«Ստացվում է, որ լիցենզավորում տրամադրող այդ բոլոր ընկերությունները կամ դրանց մեծ մասը կարող են կենտրոնանալ Երևանում, քանի որ մեքենանների քանակն այստեղ ավելի շատ է, և պահանջարկն էլ համապատասխանաբար` ավելի մեծ», – նշում է մեր զրուցակիցը։ Նման կենտրոնացումից խուսափելու և հեռավոր մարզերի բնակիչների համար ընկերությունների հասանելիությունն ապահովելու նպատակով, պետությունն այստեղ ևս պետք է որոշակի «աշխարհագրական» ստանդարտներ կիրառի։

Առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում սոցիալական բաղադրիչը։ Անկասկած, ավտոսեփականատերերից շատերը հնացած բալոններ են օգտագործում, և դրանք պետք է փոխարինել։ Սակայն այդ բալոնները երբեմն տեղադրված են հին, մաշված մեքենաների վրա, որոնք չունևոր սեփականատերերի համար եկամտի աղբյուր են ծառայում։ Դրանք շահագործվում են որպես տաքսի, կամ դրանցով բեռներ են տեղափոխում։ Հիմա պետությունը, Խաչատրյանի խոսքով, ստիպում է այդ մարդկանց իրենց վրա ֆինանսական նոր բեռ վերցնել։

Мкртич Тигранян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գազալցակայաններում թանկացել է գազը. կամայականությո՞ւն, մրցակցությո՞ւն, թե՞ բնական հետևանք

Խաչատրյանի հետ համակարծիք չէ հանձնաժողովի նրա գործընկեր, «Իմ քայլը» իշխող դաշինքի ներկայացուցիչ Հայկ Գևորգյանը։ Նախևառաջ պետությունը կգտնի լիցենզավորման հետ կապված բոլոր հարցերի կարգավորման մեխանիզմները։ Սակայն այս իրավիճակում ամենակարևորը մարդկանց անվտանգությունն է։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդիկ տարիներով առանց ստուգում անցնելու շահագործում  են մետաղական կամ մետաղապլաստե բալոնները, բայց չէ՞ որ գազի յուրաքանչյուր լիցքավորում, որը տեղի է ունենում մեծ ճնշման տակ, բերում է այդ գազաբալոնի  ֆիզիկական և կառուցվածքային փոփոխությունների։

«Իհարկե, մեր քաղաքացիներից շատերին առաջարկվող փոփոխությունները կարող են դուր չգալ։ Ցանկացած բարեփոխում հակառակորդ է ունենում, սակայն եթե մենք անընդհատ այդ մարդկանց կարծիքով շարժվենք, ըստ էության ոչինչ չպետք է անենք։ Պետք է հասկանալ, որ ավտոմեքենաների գազի բալոնների ճնշող մեծամասնությունը մաշված են, և դրանք փոխել է պետք։ Պետք է նաև հաշվի առնել, որ գազով մեքենաները թույլ են տալիս զգալի միջոցներ տնտեսել։ Մենք էլ առաջարկում ենք մարդկանց այդ միջոցների մի մասն ուղղել նոր բալոնների տեղադրմանը, իրենց իսկ անվտանգության համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Գևորգյանը։

Օրինագծին աջակցում է նաև «Էքսպերտ տեչ» գազի բալոնների փորձարկման, տեղադրման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այդ ոլորտը վաղուց կարգավորման կարիք  ունի, ինչի մասին վկայում են բազմաթիվ պատահարները։

«Գազաբալոնները երկար տարիներ չեն ստուգվել, շատերը շարունակում էին խոտանված սարքեր օգտագործել։ Բացի այդ տեղադրումն իրականացնում էին անհրաժեշտ սարքավորումներ չունեցող ոչ կոմպետենտ մարդիկ և կազմակերպություններ», – ասաց Տիգրանյանը։

Նրա կարծիքով` օրինագծում նշված պահանջները պետք է ավելի շուտ մտցված լինեին։ Նա հիշեցնում է երթուղայինի հետ կապված մի դեպք, որի ժամանակ 7 մարդ էր մահացել։

Տիգրանյանը կարծում է, որ նման միջադեպերի պատճառը կանոններին անհամապատասխան գազաբալոններն են։

Ինչ վերաբերում է հավանական ծախսերին, ըստ նրա, մարդկանց կյանքն ավելի կարևոր է, քան 100 կամ 150 հազար դրամը։ Այդքան արժեն նոր բալոնները։ Լիցենզավորման բուն գործընթացը վարորդների համար կարժենա 10-12 հազար դրամ։ Այսօր մեքենաների վրա շահագործվող գազաբալոնների մեծ մասը, փորձագետի կարծիքով, վստահություն չեն ներշնչում։

Պայթյուն Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում. 40 տարեկան տղամարդ է մահացել

«Եթե նման միջադեպերը հնարավոր է բացառել, ապա դա պետք է արվի։ Ինչ է նշանակում սոցիալական իրավիճակ։ Նույն տրամաբանությամբ կարելի է չեղարկել պարտադիր տեխզննումը, ԱՊՊԱ–ն, հեռախոսով խոսելու, ծխելու, ամրագոտու բացակայության համար նախատեսված տուգանքները», – նշեց Տիգրանյանը։

Այստեղ հարցը միայն անձնական անվտանգությունը չէ։ Բալոնի պայթյունը 20-30 մետրի վրա է տարածվում։  Խնդիրը հասարակական անվտանգությունն է։ Ամբողջ աշխարհում են նման պահանջներ գործում, այդ թվում` ԵԱՏՄ–ում։

Ինչ վերաբերում է լիցենզավորմամբ զբաղվող ընկերությունների ավելացմանը, ապա գնալով ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում այդ գործով զբաղվելու։ Տիգրանյանը նաև կողմ է տվյալների միասնական բազայի ստեղծմանը, որը թույլ կտա հետևել բալոնների վիճակին ինչպես գազալցակայաններում (առաջին հերթին անսարք բալոններից լցակայաններն են վտանգի առաջ կանգնում), այնպես էլ տեխզննման, ոստիկանների ստուգումների ընթացքում և այլն։

Լրահոս
0