00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում

© Photo : official site of the MES of RA Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат
Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Ерасх (6 июля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ է հանրային տրանսպորտն ու ինչ արժեք ունի պետության համար քաղաքացու կյանքը։ Հանրային տրանսպորտը շարունակում է այրվել ու պայթել, մարդիկ` զոհվել։ Իսկ այդ ամենը կանխող օրենքն արդեն 2 տարի փոշոտվում է չինովնիկների դարակներում։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Հայաստանի փողոցներում երթևեկող ավտոմեքենաների միայն 2-3 տոկոսը կարելի է վստահաբար անվտանգ համարել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։ Նրա խոսքով` այսօր շահագործվող գազաբալոնների շուրջ 2-3 տոկոսն է, որ անհրաժեշտ փորձարկում է անցել, մնացածը տարիներ շարունակ շահագործվում են առանց որևէ ստուգում անցնելու։

Дректор МЦ Астхик Асатур Асатрян и министр здравоохранения Арсен Торосян перед началом пресс-конференции по поводу пересадки печени (25 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար. Թորոսյանը մանրամասներ է հայտնում

«Գազաբալոնների վիճակը լրիվ բարձիթողի է։ Բացի մեծ կազմակերպություններից, որոնք հասկանալով իրենց պատասխանատվությունը, պարբերաբար այդ փորձարկումներն անում են, մնացածը լրիվ պետության կողմից անկառավարելի վիճակում են` ուզում են անում են, չեն ուզում, չեն անում»,– ասաց Տիգրանյանը։

Ընդ որում, վերոհիշյալ վիճակագրությունը վերաբերում է ոչ միայն մասնավոր սեկտորին, այլև հանրային տրանսպորտին։

«Ամեն անգամ, երբ նման ցավալի դեպքեր են լինում, հիշում են անվտանգության մասին, հետո շատ արագ նորից մոռանում»,– ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով երեկ` հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքը։ 

Մկրտիչ Տիգրանյանը հիշեցնում է, որ դեռևս 2017թ.–ին կառավարությունն օրենսդրական փաթեթ էր մշակել, որով վարչական տուգանքներ էին նախատեսվում առանց փորձաքննության գազաբալոն շահագործող վարորդների ու նաև այդ գազաբալոնները լիցքավորող լցակայանների աշխատակիցների ու ղեկավարների համար։

Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Արարատում գրանցված ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Այդ  իրավակարգավորումներով գազաբալոնների փորձարկում անցնելուց հետո վարորդին պետք է տրվեր համապատասխան կտրոն, որը նա պետք է փակցներ ավտոմեքենայի դիմապակուն և իրավունք ստանար մեկ տարի շարունակ անվտանգ շահագործել ավտոբալոնը։

Իսկ կարգազանց վարորդների համար տուգանքներ էին նախատեսված. առաջին անգամ` 100, երկրորդ անգամ` 200 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ վարորդը կարող էր նաև զրկվել  վարորդական իրավունքից։

Автомобиль скорой помощи в Грузии - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Վրաստանում. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Իսկ կարգազանց վարորդին սպասարկող գազալցակայանների տուգանքները նախատեսվում էր սահմանել նվազագույնը 1 մլն դրամ։

Այս օրենսդրական փաթեթը նախատեսվում էր ընդունել մինչև 2017թ.-ի վերջը, բայց այն այդպես էլ մնաց կառավարությունում, ու Մկրտիչ Տիգրանյանի կարծիքով, այսօր դրա մասին նույնիսկ մոռացել են։

Գազաբալոնների տեխնիկական անվտանգության բարձիթողի վիճակից դժգոհ է նաև «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով` հատկապես խայտառակ վիճակում է հասարակական տրանսպորտը ։

«Դա բերում է նրան, որ տեղի են ունենում նման վթարներ` մեծաթիվ զոհերով։ Բոլորս էլ ուղևորներ ենք և բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ խայտառակ վիճակում են այդ երթուղայինները։ Շատ հաճախ նստում ես մեքենան ու զգում ես, որ գազի հոտ է գալիս։ Իսկ վարորդը մտածում է միայն , թե ինչպես ավելի շատ փող աշխատի, որ հա՛մ գծի փողը վճարի, հա՛մ մեքենայի ծախսերը հոգա, հա՛մ ընտանիք պահի»,–ասաց Չիլնգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Սպառողների շահերի պաշտպանի համոզմամբ` տարիներով կուտակված խնդիրների ամենաարդյունավետ լուծումը կարող է լինել ոլորտի շահագործումը կամ վերահսկողությունը պետական ու ՏԻՄ մարմիններին հանձնելը։

«Իմ աչքի առաջ էին այրվում, ուզում էի օգնել, չէի կարողանում մոտենալ». վթարի ականատես

«Համենայն դեպս, թողնել գծատերերի հույսին, սխալ է։ Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են մեզ մոտ իրականացվում գծերի համար մրցույթները, ինչպես ու ովքեր են դրանցում հաղթում և ինչպես են շահագործում գիծը։ Այսօր 10–20 տարի ու ավելի վաղեմությամբ  մեքենաներ կան` քանդված, վտանգավոր վիճակում, և անհասկանալի է, թե ինչպես են դրանք տեխզննում անցնում»,– ասաց մեր զրուցակիցը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Ցնցված եմ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից». Փաշինյանը ցավակցել է

Հիշեցնենք, երեկ` հունիսի 6-ին , ժամը 15:15-ին «911» ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին երեք ավտոմեքենա, որոնց թվում` «Գազել» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա։ Նախնական տվյալներով 6 մարդ զոհվել էր 12–ը` տուժել։

Վթարի պահին ավտոմեքենաներում հրդեհ էր առաջացել, որից առավելագույնը տուժել էր «Գազել» ավտոմեքենան։ Դրա ուղևորները ողջ–ողջ այրվել էին ավտոմեքենայի սրահում` չհասցնելով դուրս գալ։

Թե ինչն է եղել այս ողբերգության իրական պատճառը, թերևս պարզ կլինի փորձաքննության ավարտին։

Բայց մինչ այդ գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը հիշեցնում է, որ տեխնիկական պահանջների համաձայն՝ ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է տեխնիկական փորձաքննություն անցնեն։

Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ

Չափից շատ օգտագործված բալոնի արտաքին տեսքը, մեր զրուցակցի խոսքով,  կարող է նաև անփոփոխ լինել, բայց դրա պատերը մաշվում են, և բախման ժամանակ այն կարող է պայթել ու շատ արագ բռնկվել։

Լրահոս
0