ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել։
«Պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
Նշենք, որ սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44 953 դեպք, որոնցից 40 592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221 041 թեստավորում:
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Այսպիսով` երեկ կատարվել է 1 864 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 108 նոր դեպք։