00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ

© Sputnik / Aram NersesyanЖители обрушившегося в Ереване здания вывозят уцелевшие вещи (28 августа 2020). Еревaн
Жители обрушившегося в Ереване здания вывозят уцелевшие вещи (28 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնակիչները պատմում են՝ պայթյունից րոպեներ անց տարբեր կողմերից մարդիկ շտապեցին օգնության։ Մինչ փրկարարների ժամանելը փլատակներում մնացածներին դուրս բերելու համար ձեռքերով էին քանդում փլատակները։

32 տարի առաջ երկրաշարժն անտուն թողեց, հիմա էլ` գազի պայթյունը... Տիկին Կարինեն արցունքն աչքերին, փորձելով մի կերպ կառավարել հուզմունքից դողացող ձայնը, պատմում է, թե ինչպես 1989 թվականին Դիլիջանից Գյումրի հարս գնաց։ Ամուսնու ընտանիքը տունը կորցրել էր մեկ տարի առաջ՝ երկրաշարժի ժամանակ։

Спасатели на месте взрыва газа на улице Райниса (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են

«Սկեսրայրիս տունը հողին հավասարված էր, շենքի բակում վագոն-տնակ էր դրված։ Այդպես զրոյից տուն ենք դրել, երկար տարիներ վարձով էստեղից էնտեղ ենք գնացել, մինչև տուն ենք գնել»,- պատմում է տիկին Կարինեն։

Ասում է` երբ տղան ու աղջիկը եկան Երևան սովորելու, իրենք էլ որոշեցին Գյումրու տունը վաճառել, երեխաների կողքին լինել։ Այդպես մոտ երեք ու կես տարի առաջ թողել է բժշկուհու իր պետական աշխատանքը, ամուսնու հետ տեղափոխվել Երևան, Ռայնիսի 1 հասցեի հինգերորդ մուտքի երրորդ հարկում բնակարան գնել, շենքի հարևանությամբ էլ փոքրիկ խանութ բացել։

«Ու ի՞նչ եղավ, էդքան աշխատանքս ջուրը լցվեց, արդեն որերորդ անգամ եմ տնից տուն տեղափոխվում»,- ասում է կինը՝ այլևս չկարողանալով զսպել արցունքները։

Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

Պայթյունի պահին ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել՝ ինքը, ամուսինը, դուստրը, որդին` կնոջ ու նորածին փոքրիկի հետ։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

Դուստրը՝ Սոնան, պատմում է, որ արթնացել են աննկարագրելի ուժեղ ձայնից։ Կարծել են՝ երկրաշարժ է։ Վազել են դեպի դուռը, տեսել` ոչ դուռը կա, ոչ էլ շքամուտքը, փախչելու հնարավորություն էլ չունեն։

«Սարսափելի էր։ Հարևան տները չկային, մեր միջանցքն էր արդեն աստիճանաբար փլվում, բոլորս շտապում էինք մյուս ննջասենյակ, որովհետև այդ պատուհանից էին մեզ տարհանելու»,- պատմում է Սոնան։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

Պայթյունից րոպեներ անց տարբեր կողմերից մարդիկ են շտապել օգնության, սկսել մերկ ձեռքերով քանդել փլատակները՝ շենքի բնակիչներին դուրս բերելու համար։

Տիկին Կարինեն վերհիշելով սարսափը՝ պատմում է, որ պայթյունի պահին երիտասարդ հարսը 3 ամսական փոքրիկին էր կերակրում։ Ալիքն այնքան ուժգին էր, որ մուտքի երկաթե դուռը տեղահանել, ննջասենյակ էր շպրտել՝ հարսի ու փոքրիկի մոտ։

«Ամբողջ կյանքում էդ պահը չեմ մոռանա։ Աչքերս փակում եմ ու նորից վերապրում էդ սարսափը։ Աչքիս ոչինչ չէր երևում, միայն մտածում էի՝ ԱԻՆ-ը շուտ տեղ հասնի, թոռնիկիս դուրս հանի, փրկի»։

Այժմ արդեն փառք է տալիս Աստծուն՝ ամբողջ ընտանիքն անվնաս է։ Պայթյունի հետևանքով մահացած Արթուր Ղազարյանն, ախր, հենց կողքի բնակարանում էր ապրում։ Ղազարյանի ամբողջ բնակարանն ավերվել էր, իրենց պատը հրաշքով կանգուն էր մնացել։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

«Արտակարգ, հանգիստ, շնորհքով, աշխատող մարդ էր»,– այսպես է տիկին Կարինեն բնութագրում փլատակների տակ մնացած հարևանին։

Ասում է` միայնակ էր ապրում։ Նրա մասին շատ բան չգիտի, միայն այն, որ քույր ունի, որը երբեմն գալիս էր, տունը մաքրում։

Վերջին անգամ Արթուրին պայթյունից մի քանի ժամ առաջ է տեսել` իրենց խանութի մոտ։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

Իսկ երկրորդ հարկում ապրող հարևանի մասին, որի տանն էլ, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել պայթյունը, հարևանները ոչ միանշանակ են արտահայտվում։ Ասում են՝ ադեկվատ մարդ չէ, խմիչքի հանդեպ էլ սեր ունի։

Փլուզված շենքի բնակիչը սպառնացել էր հաշվեհարդար տեսնել հարևանների հետ. ուշագրավ նորություն

«Կինը թողել, գնացել էր, աղջկան այնքան էր ծեծել, քեռին եկել, տարել էր, որդուն էլ էր հաճախ ծեծում»,- պատմում է շենքի մեկ այլ բնակիչ։

Ասում են՝ խոսակցություններ էին պտտվում, թե տունը վաճառել էր, մի մասն էլ ասում էր՝ խաղամոլությամբ տանուլ էր տվել այն։

«Կպայթեցնեմ, ոչ մեկին չեմ տա»,- իբրև թե օրերս հայտարարել էր տղամարդը։

Պայթյունը դիտավորություն էր, պատահականություն, թե անփութության հետևանք՝ կպարզի հետաքննությունը։ Պայթյունից հետո Ռայնիսի 1 հասցեի հինգերորդ մուտքի բնակիչներին տեղափոխել են երևանյան հյուրանոցներից մեկը։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքի բնակիչները հանում են գույքը
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքի բնակիչները հանում են գույքը

Այնտեղ մնալու են մեկ շաբաթ։ Տիկին Կարինեն ասում է՝ իրենց հանդեպ շատ ուշադիր են, երեկ նաև սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով լի տոպրակներ են բերել։ Շնորհակալ է աջակցության, իրենց կողքին լինելու համար։ Շտապում է նաև ոստիկաններին, փրկարարներին շնորհակալություն հայտնել՝ «վատ օր չտեսնեն»։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքի մոտ ոստիկաններն են հերթապահում
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքի մոտ ոստիկաններն են հերթապահում

Երեկվանից նրանց օգնությամբ պատուհաններից դուրս են բերում այն ամենն, ինչ հնարավոր է փրկել։ Տիկին Կարինեն նշում է՝ արկածախնդրության չեն դիմում, դուրս են բերում այն, ինչ մոտ է։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

«Օրինակ՝ հետևի ննջասենյակն օդի մեջ է, այնտեղ ոսկի էլ ունենամ, չեմ թողնի մտնեն»։

Ռայնիսի 1 հասցեի շենքի մոտ հերթապահում են ոստիկանները։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո
«Աչքերս փակում եմ, նորից վերապրում էդ սարսափը». փլուզված շենքի կարմիր ժապավենից այն կողմ - Sputnik Արմենիա
Երևանի Ռայնիսի 1 շենքը պայթյունից հետո

Հինգերորդ մուտքին մոտենալ չեն թողնում։ Կարմիր ժապավենով սահմանազատել են տարածքը։ Ասում են՝ փլման վտանգ կա, դրա համար էլ բնակիչներին միայն հերթով են թույլ տալիս շենքին մոտենալ, փրկարարների օգնությամբ պատուհաններից գույքը դուրս բերել։ Անգամ ամբողջ գույքը դուրս բերելուց հետո մարդիկ շենքի տարածքից չեն շտապում հեռանալ։

Մի փոքր հեռվում կանգնած նայում են իրենց տան պատուհաններին...

Գազի արտահոսքը կապ չունի՞․ փորձագետները` Երևանում բնակելի շենքի պայթյունի պատճառների մասին

Լրահոս
0