ԵՐԵՎԱն, 24 օգոստոսի - Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելով փախուստի դիմած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Քննչական կոմիտեն նաև մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ, որով էլ հարուցվել է քրեական գործ տղամարդու դեմ։
«Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դիլիջանի 37-ամյա բնակիչը, իր նախկին ընկերուհուն՝ Հրազդանի 43-ամյա բնակչուհուն, առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նախկին ընկերուհու աշխատավայր: Տղամարդը պահանջել է, որ 43-ամյա կինը շարունակի շփվել իր հետ որպես ընկերուհի, սակայն վերջինս հրաժարվել է»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
37-ամյա տղամարդը նախ վիճաբանել է նրա հետ, այնուհետև երկու ձեռքերը բռնել է, հաղթահարելով նրա դիմադրությունը՝ քարշ տալով նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին։ Տղամարդու պահանջով ավտոմեքենայի վարորդը վարել է մեքենան դեպի Սևանա լճի ափ։ Սակայն ժամը 20:00–ի սահմաններում նրան հաջողվել է համոզել նախկին ընկերոջը և վերադառնալ տուն։
Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը), միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Օգոստոսի 20-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը, կալանավորը, կարգադրիչի և պաշտպանի ներկայությամբ, դատարանի դահլիճի բաց պատուհանից ցած նետվելու միջոցով դիմել է փախուստի: Նույն օրը վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությունը շարունակվում է:
Երիտասարդը կալանավորվել է 6-ամյա երեխայի հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու համար