00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործ չկա. Քննչական կոմիտեի պարզաբանումը

© Sputnik / Asatur YesayantsМинистр обороны Армении Давид Тоноян на пресс-конференции (27 февраля 2020). Еревaн
Министр обороны Армении Давид Тоноян на пресс-конференции (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև՝ «ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող հրապարակումներից»։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա։ Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության՝ պարզաբանել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 15.06.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասով, Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Министр обороны Армении Давид Тоноян у музея министерства обороны в парке Победы (9 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը

Քննչական կոմիտեն կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև՝ «ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող հրապարակումներից»։

Ավելի վաղ այս թեմայով Facebook-ի իր էջում գրառում էր կատարել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել էր, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարման դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ։

«Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերը իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը»,- գրել էր Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ստիպված էր որոշ ծրագրեր կրճատել, ինչպես նաև նախաձեռնել է գարնանը սահմանված կարգով բյուջետային միջոցների վերաբաշխում։

Շուշան Ստեփանյանը նշել է, որ համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։

«Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես ՊՆ-ին դեռ չի տեղեկացվել։ Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի, անգամ՝ վկայի։ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են»,- հավելել էր Ստեփանյանը։

Նորից հացադուլ. նախկին զինծառայող Խաչատրյանի ու ՊՆ-ի հակամարտությունը շարունակվում է

Նշենք, որ նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը մի քանի անգամ հացադուլ էր արել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով իր հասանելիք արձակուրդային աշխատավարձը։

Խաչատրյանի խոսքով` զինվորական ծառայության տարիներին (1995-2014 թվականներին) մոտ 277 չօգտագործած արձակուրդային օրերի գումարը ՊՆ–ն չի փոխհատուցել։ Փոխհատուցման չափը շուրջ 6 մլն դրամ է, սակայն հիմնական գումարին պետք է նաև տարիների ընթացքում կուտակված տուգանքները գումարել։ Սպայի հաշվարկով` նախարարությունն իրեն մոտ 10 մլն դրամ պետք է վճարի։ Սա դեռ ամենը չէ. ըստ օրենքի` զորացրվելուց հետո զինծառայողին պետք է միանվագ գումար վճարեն աշխատավարձի 15-ապատիկի չափով։ Այդ գումարը ևս Խաչատրյանը չի ստացել։

Sputnik Արմենիան դեռ 2019 թվականի հուլիս 25–ին գրավոր հարցում էր ուղարկել ՊՆ ու խնդրել էր պարզաբանել իրավիճակը, սակայն գերատեսչությունը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել` պատճառաբանելով, որ  «այն որոշ տեխնիկական խնդիրներով պայմանավորված ձգձգվում է» և առաջիկանում լուծում կստանա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը վճռել էր մասամբ բավարարել Խաչատրյանի հայցը։ Խաչատրյանի իրավունքների ոտնահարման մասին հայտարարություն էր արել նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։ ՊՆ-ն էլ իր հերթին դիմել է Վերաքննիչ` Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու համար։

Լրահոս
0