00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունները լռություն են սիրում, կամ ռուսական ալիքների վրա կախված «դամոկլյան սուրը»

© Sputnik / Andranik GhazaryanДевушка смотрит телевизор
Девушка смотрит телевизор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն պահին, երբ ՀՀ նախագահն անվճար փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակող օրենք ստորագրեց, հեռուստաընկերությունների ղեկավարություն ու Ռուսաստանի կառավարությունն արդեն բանակցություններ էին վարում դրանք ցանց վերադարձնելու մասին։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Չորեքշաբթի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքը, որն Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ ընդունել էր հուլիսի 16-ին։ Այն 2021 թվականի հունվարի 1-ից սահմանում է արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում։ Սակայն պարզվեց, որ հինգ արտասահմանյան ալիքներից չորսը ռուսական են, ինչն առիթ հանդիսացավ, որ Հայաստանին մեղադրեն Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքի մեջ։

Օտարերկրյա հեռուստաալիքները պետք է դուրս գան պետական մուլտիպլեքսից. Հակոբյան

Մինչդեռ Sputnik գործակալությանը հայտնի է դարձել, որ չորս ռուսական հեռուստաալիքներից երեքն ամենայն հավանականությամբ չեն դադարի անվճար եթերում հեռարձակվել։

Բանակցությունները լռություն են սիրում

Նոր օրենքի համաձայն՝ նոր տարվանից հեռուստածրագրերի անվճար փաթեթից պետք է հանվեն բոլոր արտասահմանյան հեռուստաալիքները։ Հանրային մուլտիպլեքսում դրանք հինգն են՝ ամերիկյան CNN-ն ու ռուսական «Первый канал», «РТР-Планета», «Культура» և «МИР» հեռուստաալիքները։

 Голосование в посольстве РФ в Армении по поправкам в Конституцию (30 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Առանց թղթաբանության ու հերթերի. ՌԴ–ն օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաներ կկիրառի

Ինչ վերաբերում է «МИР» հեռուստաընկերությանը, այն օրենքի ազդեցության տակ չի ընկենում, քանի որ Հայաստանի տարածքում դրա վերահեռարձակման մասին միջազգային պայմանագիր կա։ Հեռուստաընկերությունը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ երկրներում մարդկանց կայնքի մասի  պատմելու համար։  «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքում կա մի դրույթ, որի համաձայն` նման պայմանագիրը հանրային մուլտիպլեքսի անցագիր է։

Այսպիսով՝ «դամոկլյան սուրը» կախվել է միայն երեք ռուսական հեռուստաընկերությունների վրա։ Դա Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը պատկանող «РТР-Планета» ու «Культура» հեռուստաընկերություններն են ու «Первый канал» ալիքը։

«Այժմ մենք պարզում ենք իրավիճակը, ամեն ինչ քննարկում ենք։ Հայկական կողմը արդարացիորեն նկատել է, որ մեր հեռուստաալիքների տարածման պայմանները փոքր-ինչ տարբերվում են նոր օրենքում գրված պատկերացումներից ու նորմերից», - Sputnik գործակալության հարցին զգուշորեն պատասխանեց Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության միջազգային հարաբերությունների տնօրինության ղեկավար Պյոտր Ֆյոդորովը։

«Գործը դեռ ընթացքի մեջ է, ես դեռ զերծ կմնամ մեկնաբանություններից», - ասաց նա ու ավելացրեց, որ ընկերությունն այժմ բանակցություններ է վարում։

Sputnik-ի թղթակցին այդպես էլ չհաջողվեց իմանալ՝ ինչ է մտածում «Первый канал» հեռուստաընկերության ղեկավարությունը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակման դադարեցման մասն։ Հեռուստաընկերության տարբեր բաժինները միմյանց էին վստահում իրավիճակը պարզաբանելու իրավունքը։ Բանը հասավ «Первый канал. Всемирная сеть» ընկերությանը, որը որոշեց լռել։

Հնարավոր է՝ նրանք պետությունից օգնություն ստանալու հույս ունեն։ Ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակման հարցն իսկապես միջազգային մակարդակի է հասել․ բանակցային գործընթացով սկսել է զբաղվել ՌԴ թվային զարգացման, կապի ու զանգվածային կոմունիկացիայի նախարարությունը։

ԱԳՆ-ն բանակցում է ռուսական կողմի հետ ռուսական հեռուստաալիքների պահպանման հարցով

«Մենք դա չենք մեկնաբանում։ Երբ պայմանավորվենք, այդ ժամանակ էլ կհայտնենք։ Բանակցությունները լռություն են սիրում», - Sputnik-ի հետ զրույցում ասաց նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինինը․ այդպիսով հաստատելով ևս երկու հեռուստաընկերությունների վերադարձի հնարավորությունը հեռարձակման անվճար ցանց։

Ռուսաստանն ասես դաշնակի՞ց լինի

«Ցավոք Հայաստանի ղեկավարությունը չի թաքցնում այդ միտումը, այդ թվում` նաև նման գործողություններում ու սեթևեթում է արևմտյան կառույցների հետ։ Ռուսաստանը կարծես թե դաշնակից է, կարծես թե պաշտպան է, բայց հիմա գնացեք ու գումարով բաժանորդագրվեք Ռուսաստանին բաժանորդագրվեք (ռուսական ալիքների հեռարձակումը կաբելային ցանցերում նույնն է, – խմբ․)», - Sputnik-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանեց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Российские врачи в работе - Sputnik Արմենիա
Լրիվ անհատույց. ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ պայքարում էին Covid-19-ի դեմ

Նա նշեց, որ նման օրենքների ընդունման ժամանակ լավ է երևում «ազդեցությունը, որը գործվում է հայկական պետության վրա, որը նախկինում բաց էր համագործակցության համար»։

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ ստորագրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումը ոչ այդքան բարեկամական ժեստ էր Ռուսաստանի հանդեպ։

«Թեև օրենքում խոսքը արտասահմանյան ալիքների մասին է, բոլորն էլ լավ հասկանում են, որ դա արվել է հայկական լսարանի համար հենց ռուսական հեռուստաալիքների հասանելիությունը սահմանափակելու նպատակով։ Ու կարծես թե ասելու բան չա․ որոշել են փոխել արտասահմանյան հեռուստաալիքների վերահեռարձակումը, պարզապես բախտի բերմամբ դրանց մեծ մասը ռուսական են։ Թեև Հայաստանում բոլորը շատ լավ հասկանում են, որ նպատակը հենց ռուսական տեղեկատվական ազդեցությունը սահմանափակելն է», - վստահ է Մարտինովը։

Օտարերկրյա հեռարձակողների մասին ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսք չկա. ԱԽՔ

Նա հասկանալի է համարում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը միշտ չէ, որ հավանում է այն, ինչ հեռարձակում են ռուսական ալիքները, հատկապես՝ քաղաքական ծրագրերը, լուրերը, քաղաքական թոք-շոուները, որտեղ երբեմն խոսվում է Հայաստանի, Ղարաբաղյան հակամարտության մասին։

Совместная прогулка премьер-министра Армении Никола Пашиняна и председателя Европейского совета Дональда Туска (10 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրա՞ստ է մտնել Եվրամիություն. Փաշինյանի պատասխանը

Նշենք՝ ՀՀ նախագահի վարչակազմում կարծում են, որ հաշվի առնելով Արմեն սարգսյանի ստորագրած օրենքը, արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակման հետ կապված խնդիրներ լինել չեն կարող։

Ավելի վաղ անդրադառնալով այս թեմային, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ ռուսական ալիքների հանդեպ ոչ մի խտրականություն չկա։

«Հանձնաժողովը հակառուսական դիրքորոշում չունի ու ապացուցում է դա իր գործունեությամբ։ Ինչպես նաև չունի որևէ այլ «հակա» դիրքորոշում», - նշել է Հակոբյանը։

«Հակառուսական դիրքորոշում չունենք». ՀՌԱՀ նախագահը` հեռուստաընկերությունների մասին

Նա նորմալ է համարում, որ երբ ցանցում արտասահմանյան հեռարձակողների թիվը գերակշռում է, ցանկացած երկրում տեղեկատվական կամ լեզվային անվտանգության հարց կա։

Լրահոս
0