00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց թղթաբանության ու հերթերի. ՌԴ–ն օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաներ կկիրառի

© Aram Nersesyan Голосование в посольстве РФ в Армении по поправкам в Конституцию (30 июня 2020). Еревaн
 Голосование в посольстве РФ в Армении по поправкам в Конституцию (30 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2021 թվականի հունվարի 1-ից Ռուսաստան հնարավոր կլինի այցելել կարճաժամկետ էլեկտրոնային վիզայի օգնությամբ, որի ձևակերպումը կտևի առավելագույնը 4 օր։ Sputnik–ը պարզել է, թե ով կկարողանա օգտվել նոր կարգից։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik.

53 պետությունների քաղաքացիների էլեկտրոնային վիզայի (Վլադիվոստոկ, Հեռավորարևելյան դաշնային շրջան, Կալինինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ և Լենինգրադի մարզ այցելելու համար) տրամադրման փորձնական ծրագրից հետո Ռուսաստանը կարճաժամկետ էլեկտրոնային վիզա ստանալու հնարավորություն է սահմանում, որը թույլ կտա այցելել ՌԴ ցանկացած տարածաշրջան։

Медсестра готовит вакцину против кори, паротита и краснухи. Архивное фото - Sputnik Արմենիա
«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

Անցած ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք ստորագրեց, որի համաձայն` Ռուսաստան կարճ ժամանակով այցելելու համար` մինչև 60 օր մուտք գործելու հնարավորությամբ, ունիվերսալ միասնական էլեկտրոնային վիզա կսահմանվի։ Այդ վիզան առանձին կարգավիճակ կունենա, ինչպես դիվանագիտական, աշխատանքային, սովորական, տարանցիկ և ժամանակավոր կացություն ունեցող անձին տրամադրվող վիզաները։

Միևնույն ժամանակ այցի տևողությունը չի կարող գերազանցել 16 օրը։ Սակայն Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում Sputnik–ին պարզաբանեցին, որ վիճակագրության համաձայն` օտարերկրացիների այցելությունները Ռուսաստան միջինում մեկ շաբաթ են կազմում, այդ պատճառով 16 օրը կարճատև այցելության համար պետք է բավականացնի։

113 երկրի քաղաքացի. Ռուսաստանը պարզեցնում է մուտքը

Նոր վիզան հնարավոր կլինի ձևակերպել 2021 թվականի հունվարի 1-ից։ ՌԴ ԱԳՆ–ում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենք Հեռավորարևելյան դաշնային շրջանի, Կալինինգրադի մարզի, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի էլեկտրոնային վիզաների փորձարկման շրջանակում մի խնդրի են բախվել. դիմումը լրացնելիս մարդիկ հաճախ սխալներ են թույլ տալիս, ինչը վիզայի տրամադրման մերժման պատճառ է դառնում։ Որպեսզի նոր վիզաների դեպքում նման բան տեղի չունենա, կայքը լրամշակել են և պարզեցրել։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել նորամուծությունից։

«Օտարերկրյա պետությունների ցանկը ՌԴ կառավարությունն առանձին կհաստատի», – Sputnik–ին ասաց Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի կոմիտեի անդամ Նատալյա Կուվշինովան։

Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից

«Կարծում եմ` էլեկտրոնային կարճաժամկետ վիզան պահանջարկ կունենա։ Նորամուծությունն ուղղված է Ռուսաստանի ներգնա զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այսօր առաջնահերթությունը տրվում է հենց ներքին և ներգնա զբոսաշրջությանը։ Եվ ես կարծում եմ, որ սա այն մեխանիզմներից մեկն է, որը թույլ կտա մի շարք երկրների օտարերկրյա քաղաքացիներին ճամփորդության ժամանակ ընտրություն անել հօգուտ Ռուսաստանի Դաշնության», – նշեց պետդումայի պատգամավորը։

Օտարերկրացիների համար Վրաստանում «կորոնավիրուսային կանգառի» ժամկետը լրացել է

Ամենայն հավանականությամբ, վիզայից օգտվելու հնարավորություն ունեցող երկրների ցանկում 53 պետություն կներառվի։ Այդ թվում` ԵՄ երկրները, Չինաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Հնդկաստանը։ Սակայն այդ ցանկում չկան ԱՄՆ–ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։ Եվ ըստ ամենայնի նրանք նախկինի պես չեն կարողանա կարճաժամկետ էլեկտրոնային մուտքի արտոնագիր ստանալ։ ԱԳՆ–ում նշում են, որ ի տարբերություն այն փորձի, երբ էլեկտրոնային վիզաները առանձին շրջաններ մեկնելու համար անվճար էին, նոր վիզան 2021 թվականի հունվարից արդեն վճարովի կլինի։ Ամենայն հավանականությամբ, արժեքը չի գերազանցի 50 ԱՄՆ դոլարը։

«Հաջորդ տարի կտեսնենք, թե որքան պահանջարկ կվայելի նոր էլեկտրոնային վիզան այսօր գործողների համեմատ», – ասաց Պետդումայի պատգամավոր Նատալյա Կուվշինովան։

Ի լրումն 53 պետությունների, որոնց վրա կտարածվի ՌԴ–ում էլեկտրոնային վիզաներ ստանալու հնարավորությունը, ևս 60 երկրի քաղաքացի կարող են Ռուսաստան մուտք գործել առանց մուտքի արտոնագրի` երկկողմանի միջազգային պայմանագրերի դրույթների հիման վրա։ ԱԳՆ–ում ընդգծեցին, որ 2021 թվականից ՌԴ տարածք մուտք գործելու առավելագույն լիբերալ ռեժիմը, որը թղթային վիզա չի պահանջի, կտարածվի աշխարհի բնակչության կեսը կազմող օտարերկրյա քաղաքացիների, այսինքն` շուրջ 4 մլրդ մարդու վրա։

Զբոսաշրջային հոսքն առնվազն 30%–ով կավելանա

«Սա զգալիորեն պարզեցնում է մուտքը, որի մասին երկար տարիներ երազել է ողջ ներգնա զբոսաշրջությունը։ Կարևոր է, որ իսկապես էլեկտրոնային վիզա ստանալը փաստացիորեն հեշտ լինի», – նորամուծությունը մեկնաբանեց Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։

Гарни, Армения - Sputnik Արմենիա
Ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանը զբոսաշրջության ոլորտից

Ըստ նրա` կարճաժամկետ էլեկտրոնային վիզան, նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումների համաձայն, զբոսաշրջային հոսքը կավելացնի առնվազն 30%–ով։ Այնպես որ Լոմիձեն համոզված է, որ նորամուծությունը միայն դրական արդյունքներ կունենա, իսկ բացասական կարող է լինել միայն մի բան` եթե պարզեցումը փաստացի այդպիսին չլինի։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսանդր Կուրնոսովն իր հերթին կարծում է, որ կառավարության այս որոշումը կարող է զբոսաշրջային հոսքը նույնիսկ 40 կամ 50%–ով ավելացնել կամ գուցե նաև ավելի, քանի որ այն երկրների փորձը, որոնք չեղարկում են վիզաները կամ էական պարզեցումներ մտցնում, ցույց է տալիս, որ արդյունքը կարող է նաև ավելի մեծ լինել։

«Շատ լավ է, որ այս որոշումը կայացվել է, ընդ որում` զբոսաշրջային շուկայի համար նման դժվար պահին», – նշեց նա։

Կուրնոսովը վիզային ռեժիմի հետագա ազատականացման հույս ունի, այսինքն` ժամկետի երկարաձգում, որի ընթացքում վիզան կգործի ներկայիս 2 ամսվա փոխարեն առնվազն մինչև կես կամ մեկ տարի ժամկետով, իսկ օրերի քանակը կարող է ավելացվել 16-ից մինչև 30 օր։

Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա

Լրահոս
0