00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

© AFP 2024 / JOHANNES EISELEМедсестра готовит вакцину против кори, паротита и краснухи. Архивное фото
Медсестра готовит вакцину против кори, паротита и краснухи. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ կորոնավիրուսի համավարակը բառացիորեն ծնկի իջեցրեց համաշխարհային տնտեսությունը, քաղաքական ու լրատվական դաշտում ի հայտ եկավ միջազգային մրցակցության նոր ժանր՝ «պատվաստանյութերի մրցավազք»։ Հենց այս մասին է պատմում ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իվան Դանիլովի նյութը։

Իվան Դանիլով

Պատվաստանյութերի մրցավազքում հաղթանակը ոչ միայն քաղաքական, այլև սկզբունքային հարց է՝ արևմտյան հասարակության համար սեփական «ես»-ի նկատմամբ հարգանքը պահպանելու տեսանկյունից։

Работа медика, архивное фото - Sputnik Արմենիա
Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը

Եվրոպական հումանիզմի լավագույն ավանդույթներով (ինչը ժամանակակից աշխարհում հիմնականում նշանակում է ոչ թե եվրոպացի կամ ամերիկացի, այլ խորհրդային կամ ռուսական կրթություն ունեցող մարդ) դաստիարակված մարդու համար բավական դժվար է հասկանալ «պատվաստանյութերի մրցավազքի» ժամանակակից մոլուցքը։ Սակայն դա կարելի է փորձել բացատրել քաղաքական կամ կոմերցիոն PR-ի տեսանկյունից։

PR տիրույթում հավաքական Արևմուտքը, ավելի կոնկրետ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, մի քանի լուրջ «կորոնավիրուսային վնասվածք» են ստացել։ Նախևառաջ, հեռավոր Չինաստանին հաջողվեց ճնշել համավարակը․ Չինաստանն ավելի շուտ գիտակցեց խնդիրն ու արդյունավետ կերպով սահմանափակեց տնտեսական վնասը։ Այդ ֆոնին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, նաև Եվրամիության որոշ երկրներ այնքան էլ ոգեշնչված չեն։

Հավաքական Արևմուտքի ինքնագնահատականին ակամա վնաս հասցրեց Ռուսաստանը, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակը զգալի ցածր է․ զանգվածային թեստավորում կազմակերպվեց, ինչն առաջ բերեց արևմտյան լրատվամիջոցների վրդովմունքը։ Ռուսաստանին սկսեցին մեղադրել վիճակագրությունը կեղծելու մեջ, թեև ակնհայտ էր, որ Նյու Յորքում համաճարակի զոհ դարձածների դիակները պահում էին փողոցներում նախատեսված հատուկ սառնարաններում, ինչն արդեն իսկ բավարար է բժշկական ու պետական կառավարման որակի տարբերությունը գնահատելու համար։

Այդ ֆոնին, անկախ պահանջվող ծախսերից ու հնարավոր ռիսկերից, հավաքական Արևմուտքի (նաև որոշ հավակնոտ արևմտյան քաղաքական գործիչների համար) պատվաստման արտադրության հարցում առաջինը լինելու հարցը կենսական անհրաժեշտություն է դառնում, քանի որ անհրաժեշտ է ցույց տալ, որ, օրինակ, ԱՄՆ-ն «դեռ առաջինն է աշխարհում»։

Միաժամանակ ամերիկյան ԶԼՄ-ներն ընթերցելիս տարօրինակ տպավորություն է ստեղծվում՝ կախված այն հանգամանքից, թե ում է պատկանում այս կամ այն պարբերականը, արդյո՞ք դրա սեփականատերը Դոնալդ Թրամփի կողմնակիցն է, թե ոչ։ Խմբագրությունները «երկրպագում» են կա՛մ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին, կա՛մ գերմանական, բրիտանական ու նույնիսկ հնդկական ընկերություններին ու համալսարաններին այն հաշվարկով, որ «պատվաստանյութի մրցավազքում» հաղթի «ճշմարտությունը», որ «Թրամփի անիծյալ ռեժիմը» չկարողանա դրանից քաղաքական բոնուսներ ստանալ։

Медико-генетический научный центр  - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

Մակրոմակարդակում էլ նման հակամարտություն կա․ ՆԱՏՕ-ի կամ G7 գործընկերների հետ ջանքերը համաձայնեցնելու փոխարեն՝ Վաշինգտոնը, համենայնդեպս, որոշ գերմանական լրատվամիջոցների գնահատմամբ, փորձում է «խլել» ու Գերմանիայից ԱՄՆ տեղափոխել հեռանկարային կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը կարևոր հակհամաճարակային մշակումներ ունի։

Այս համատեքստում տրամաբանական է, որ ցանկացած հաղորդագրություն, որ Ռուսաստանը կամ Չինաստանը մոտ են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանն ու զանգվածային կիրառմանը, արևմտյան լրատվական դաշտում ալերգիկ ռեակցիայի, նույնիսկ անաֆիլակտիկ շոկի զգացողություն է առաջացնում։

Իհարկե, կարելի է ենթադրել, որ ամերիկյան առողջապահական ոլորտի պաշտոնյաներն իսկապես առաջնորդվում են միայն մասնագիտական նկատառումներով, սակայն հաշվի առնելով վերոհիշյալը, լուրջ կասկածներ կան իրադարձություններին քաղաքական երանգ հաղորդելու վերաբերյալ։ Որպես օրինակ կարելի է նշել ԱՄՆ գլխավոր վարակաբանի՝ The Wall Street Journal-ում հրապարակված կարծիքը, ինչը նրա արձագանքն է Ռուսաստանում արդեն այս աշնանը ծրագրվող բուժաշխատողների զանգվածային պատվաստման, ինչպես նաև չինական պատվաստանյութերի հնարավոր բարեհաջող փորձարկումների մասին լուրերին։

Կոնգրեսի COVID-19-ի ենթակոմիտեի լսումների ժամանակ բժիշկ Էնտոնի Ֆուչին, որը ԱՄՆ-ում ինֆեկցիոն հիվանդությունների գլխավոր մասնագետն է, հայտնել է, որ ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն չի օգտագործի Չինաստանում կամ Ռուսաստանում մշակված պատվաստանյութերը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ չինացիներն ու ռուսները իրականում թեստավորում են պատվաստանյութը՝ որևէ մեկին ներարկում անելուց առաջ։ Մինչև թեստավորում անցկացնելը պնդել, թե պատվաստանյութը պատրաստ է կիրառման, իմ կարծիքով, առնվազն խնդրահարույց է»,- ասել է նա։

Բժիշկ Ֆաուչին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն մինչև տարեվերջ պատվաստանյութ կստանա։

Ելնելով տարբեր երկրներում հնարավոր պատվաստանյութերի համեմատական վերլուծությունից, որը ներկայացնում է Bloomberg գործակալությունը, Ֆուչին հույսը դրել է Moderna ամերիկյան ընկերության պատվաստանյութի վրա։

Հատկանշական է, որ Bloomberg-ի ցանկում ռուսական մշակումները չկան (համենայնդեպս՝ այդպես էր հոդվածը գրելու պահին), ինչը կարող է արևմտյան ընթերցողի մոտ սխալ տպավորություն գործել ու այնպիսի կարծիք ստեղծել, որ ռուսական պատվաստանյութը «օդից է հայտնվել»։

Արդեն իսկ կարելի է ենթադրել՝ ինչպես է շարունակվելու «պատվաստանյութերի մրցավազքը»․ ռուսական ու չինական պատվաստանյութերը կհայտարարվեն վտանգավոր՝ ուղեկցվելով կեղծ լուրերի արտանետումներով։ 

Лаборатория для проведения тестов на антитела к коронавирусу в Республиканском центре профилактики СПИДа - Sputnik Արմենիա
Հայտնի է, թե երբ կսկսվի Covid 19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը
Առավել կասկածամիտ արևմտյան լսարանի համար առաջ կմղվի այն թեզը, որ նույնիսկ, եթե պատվաստանյութերն «աշխատում» են, ապա դրանք ստացվել են չինացի, իրանցի ու ռուս հաքերների գողացած տվյալների հիման վրա, ընդ որում՝ հանրությանն արդեն պատրաստել են նման կարծիքի համար։ Իսկ վերջում Ռուսաստանին ու Չինաստանին կմեղադրեն «պատվաստանյութային ազգայնականության» ու համաճարակի դեմ պայքարը միջազգային մրցումի վերածելու մեջ։ Զուգահեռաբար առաջ կտարվի Արևմուտքում սեփական պատվաստանյութը ստեղծելու թեզը՝ այդ կարևոր հարցում Պեկինից կամ Մոսկվայից կախվածություն չունենալու համար։

Բանն  այն է, որ այս «վերահսկելի նահանջի» (արդեն կասկած չկա, որ դա նահանջ է անողոք իրականության առջև) յուրաքանչյուր փուլում արևմտյան մեդիամեքենան կկորցնի իր լսարանի նորանոր սեգմենտներին։ Իսկ այդ ամենը կավարտվի ռուսական ու չինական ապատեղեկատվության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հերթական համաժողովներով ու ամերիկյան և եվրոպական պրոֆիլային կառույցների՝ նախկին իմիջային վեհությունը վերականգնելու համար բյուջե տրամադրելու պահանջով։

Սակայն լսարանի վստահությունը հեշտ է կորցնել, և այն դանդաղ է վերականգնվում, ընդ որում՝ կորոնավիրուսը կարագացնի հասարակության վստահության դեգրադացիայի ընթացքը, որն առանց այդ էլ առկա էր արևմտյան աշխարհում։ Իսկ Ռուսաստանը, Չինաստանն ու մյուս «շարքային մեղավորները», որոնց սիրում են մեղադրել արևմտյան լրատվամիջոցները, իրականում այս խնդրի հետ որևէ կապ չունեն, ու մեր արևմտյան գործընկերները տառապելու են «պատվաստանյութային ազգայնականությունից» սեփական մեղքով ու, հավանաբար, հպարտ միայնության մեջ։

Լրահոս
0