ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ղրիմի «Տավրիդա» ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, 8 մարդ մահացել են, 10-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԻՆ–ին։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 05:15–ի սահմաններում Բելոգորսկի շրջանում։ Կրասնոդար–Ղրիմ երթուղի իրականացնող «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը բախվել է կցորդով կանգնած «ԿամԱԶ»–ին։
ՆԳՆ նախնական տվյալների համաձայն` միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։
ՃՏՊ–ի վայրում 30 ավելի փրկարարներ, 16 միավոր տեխնիկա և շտապօգնության 6 բրիգադ է աշխատում։
Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են
Վթարի ենթարկված միկրոավտոբուսի տասը ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցներ, չորսի վիճակը ծանր է: Միկրոավտոբուսում 18 մարդ է եղել։
Վթարի փաստով ստուգում է իրականացվում։