00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանը միջնորդեց, որ Խաչատուրովը 2 օրով մեկնի Հայաստանից. ինչ որոշեց դատարանը

© Sputnik / Andranik GhazaryanЮрий Хачатуров на судебном заседании по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Юрий Хачатуров на судебном заседании по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրի Խաչատուրովը 2018-ի նոյեմբերի 4-ից չի այցելել ծննդավայր, ուստի ուզում է երկու օրով գնալ այնտեղ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց երկու օրով Խաչատուրովին ՀՀ–ից մեկնելու թույլտվություն տրամադրելու։

«Խաչատուրովը ծնվել է Վրաստանում, նրա ծնողները և եղբայրը հուղարկավորված են այնտեղ։ Նա 2018–ի նոյեմբերի 4-ից գտնվում է Հայաստանում և դրանից հետո չի եղել ծննդավայրում։ Ուստի, միջնորդում ենք, որ նրան երկու օրով ՀՀ պետական սահմանը հատելու թույլտվություն տրվի»,–ասաց Պողոսյանը։

Юрий Хачатуров на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում իրավիճակ է փոխվել, Խաչատուրովն էլ հոգնել է. դատական նիստը կրկին հետաձգվեց

Պաշտպանը նշեց, որ Խաչատուրովի` Հայաստանում չլինելու պատճառով ոչ մի դատական նիստ չի հետաձգվի։ Ավելին, եթե այդ երկու օրերի ընթացքում հրատապ անհրաժեշտություն լինի ՀՀ վերադառնալու, ապա կարող են մի քանի ժամվա ընթացքում ապահովել, որ նա դատարան ներկայանա։

Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը` հայտնելով, որ այս պահին կորոնավիրուսային իրավիճակից ելնելով պարզ չէ` Վրաստանից ՀՀ վերադառնալու խոչընդոտի ռիսկերը։

Ի պատասխան Խաչատուրովի հայտնեց, որ օգոստոսի 1-ից արդեն իսկ Վրաստան մեկնողների համար 14-օրյա ինքնամեկուսացման կարիք չի լինելու։ Ավելին, եթե նման անհրաժեշտություն լինի, ապա այդ մասին կանխավ կճշտեն վրացական կողմից ու նման պահանջի դեպքում Խաչատուրովն ուղղակի չի մեկնի։

Դատարանը Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու հարցն այժմ չի քննի․ դատավորը սպասման մեջ է

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտնեց, որ ՀՀ–ում պարետի որոշմամբ այս պահին գործում է Հայաստան մուտք գործելուց հետո 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման որոշումը։ «Եթե Խաչատուրովը մեկնի, ապա առկա են ռիսկեր, որ դատական նիստերը կարող են հետաձգվել` հաշվի առնելով Հայաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացման պարտադիր պահանջը։ Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին մեկնել Հայաստանից»,–ասաց Դանիբեկյանը։

Նա հայտնեց նաև, որ պաշտպանը հետագայում կարող են կրկին ներկայացնել նույն միջնորդությունը, երբ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ավելի որոշակի կլինի իրավիճակը։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին։

Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատարան հրավիրել ՍԴ դատավորներին. մութ հարցեր կան

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը նույնպես Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել։

«Մարտի 1»-ի գործով դատախազները չեն փոխվի. դատարանը մերժեց տուժողի միջնորդությունը

Դրանից հետո, սակայն, Քոչարյանի պաշտպանները ՍԴ դիմում ներկայացրին՝ իրենց դիմումները հետ վերցնելու։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

Լրահոս
0