00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատարան հրավիրել ՍԴ դատավորներին. մութ հարցեր կան

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդությունը մանրամասն քննության ենթարկվեց:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ընդհանուր իրավասության դատարանին միջնորդում են վկայի կարգավիճակով դատարան հրավիրել ՍԴ-ի 2008թ-ի դատավորներին:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ ի թիվս այլ մեղադրանքների, ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել նաև ՍԴ անդամների նկատմամբ ճնշում կիրառելու համար, մինչդեռ, ըստ փաստաբանի, քրեական գործում կոնկրետ ՍԴ անդամի անուն, որի նկատմամբ ճնշում է գործադրվել, նշված չէ:

«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ ի թիվս այլոց` գրված է նաև, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում, և այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե ՍԴ կոնկրետ որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը»,- ասաց Ալումյանը՝ հիշեցնելով, որ նման մեղադրանքի պարագայում ՍԴ որևէ դատավոր, որին կարող էր վերաբերել մեղադրանքը, դատակոչված չէ: 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ դատաքննության այս փուլում նոր վկաներ ներգրավելու ժամանակը չէ, քանի որ դատական գործընթացը դեռ չի հասել վկաների դատակոչման փուլին:

Судебное заседание по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու հարցն այժմ չի քննի․ դատավորը սպասման մեջ է

Տուժողների ներկայացուցիչներն էլ հիշեցրեցին, որ միջնորդության մեջ, բացի ՍԴ դատավորների անուններից, նշված են նաև դատակոչի ենթակա այլ անձինք, որոնցից ոմանք մեղադրվում են այլ քրեական գործերով ու այդ գործերով դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, ոմանք էլ ընդհանրապես հետախուզման մեջ են:

Միջնորդությունների լայնածավալ քննարկումից հետո դատարանը որոշեց դրանք հետաձգել և անդրադառնալ դատական գործընթացի ավելի ուշ փուլերում:

Հիշեցնենք, դեռ հուլիսի 14-ի դատական նիստում ներկայացված, բայց չքննարկված միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վկաների մեջ ընդգրկել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, դատավորներ Վլադիմիր Հովհաննիսյանին, և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը:

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան

Միջնորդության մեջ նշված է նաև Սամվել Մայրապետյանի անունը, որն, ըստ պաշտպանական կողմի, կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Полиция пытается поддержать порядок у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Խուսափել է 35 մլրդ դրամի հարկային պարտավորությունից. Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է

Մայրապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելու համար:

Նշվում է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը, որը 2008 թ-ին ստորագրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված թիվ 0038 հրամանը։

Բացի այդ, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել է հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաև նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին ու Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված են հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ: Բանն այն է, որ Մեժլումյանի խոսքով, այս պատգամավորներն են եղել օրենսդրական այդ նախագծի հեղինակները:

Հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին քաղաքական ապաստան կտա՞ն

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Бывший начальник генштаба ВС РА Юрий Хачатуров и Роберт Кочарян (л-п) на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Վստահ չեմ, որ վարակակիր չեմ». Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց

ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Заседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ–ը մերժել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների իրագործման սառեցման պահանջը

Դրանից հետո, սակայն, Քոչարյանի պաշտպանները ՍԴ դիմում ներկայացրին՝ իրենց դիմումները հետ վերցնելու։ Քոչարյանի փաստաբանները նաև Վճռաբեկ դատարան են բողոք ներկայացրել, որով վիճարկում են Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Պաշտպանական թիմը կարծում է, որ նրա նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա:

Իր հերթին դատախազությունը նույնպես Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Դատախազությունից հայտնել էին, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն Դատախազությունը, այլև գործը քննող և Վերաքննիչ դատարանները։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 

Լրահոս
0