00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»

© Sputnik / Asatur YesayantsРуда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում բավականին արտասովոր իրավիճակ է ստեղծվել. միաժամանակ թանկանում է և՛ պղինձը, և՛ ոսկին: Դա օգնում է Հայաստանից հումքի արտահանմանը, բայց մշակող արդյունաբերությունը մնում է ծանր վիճակում:

ԵՐԵՎԱՆ 28 հուլիսի - Sputnik. 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,7%-ով: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Сбор абрикосов в селе Айгезард, Араратская область - Sputnik Արմենիա
Աշխարհը վերահաշվարկել է Covid-19-ի վնասները. Հայաստանի վերջին հույսը գյուղատնտեսությունն է

Առավել զգալի անկում է արձանագրվել շինարարության (23.4%), առևտրի (11.1%) և այլ ծառայությունների (6,4%) ոլորտներում:

Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, հակառակը, թեկուզ փոքր, բայց աճ են գրանցել՝ համապատասխանաբար 1,5% և 1,7%: Գյուղատնտեսական բերքը, բնականաբար, կախված չէ ճգնաժամից: Իսկ ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա այստեղ հիմնականում աճում է ոչ թե մշակող ոլորտը, այլ հումքայինը, այսինքն` հանքաքարի արդյունահանումն ու նրա ոչ ամբողջական վերամշակումը:

Արդյունաբերության ոլորտի ճյուղային տվյալները հունիսի դրությամբ դեռ առկա չեն, սակայն մայիսին իրավիճակը հենց այդպիսին էր. արդյունաբերությունն ընդհանուր առմամբ աճել է 2,4% -ով, սակայն մշակող արդյունաբերությունը նվազել է 3,4%-ով, մինչդեռ հանքարդյունաբերությունն աճել է ավելի քան 25% -ով:

Որտեղի՞ց է առաջացել նման տարբերությունը հանքերի ու մնացած տնտեսության միջև։

Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ աշխարհում աճում են պղնձի և ոսկու գները, որոնք Հայաստանի հանքարդյունաբերական հիմնական ապրանքներն են (ավելի ճիշտ, ոչ թե մաքուր պղինձն ու ոսկին, այլ դրանց կիսամշակված հումքը): Ընդ որում` միաժամանակ թանկանում են և՛ պղինձը, և՛ ոսկին, ինչը բնորոշ չէ համաշխարհային տնտեսությանը, նշվում է Economist–ի հոդվածում:

Որպես կանոն` այդ երկու մետաղները միմյանց հետ «պարում են» խիստ կանոններով: Երբ տնտեսությունը վերելք է ապրում, ավելի շատ պղինձ են սպառում արդյունաբերությունը (մեքենաների, էլեկտրոնիկայի և այլնի արտադրության համար) և շինարարությունը (շենքերի մալուխների և այլնի համար): Երբ տնտեսությունը դանդաղում է կամ անկայուն է, ապա հակառակը` թանկանում է ոսկին, որտեղ փող ներդնելն ապահով է: Այդ պատճառով, երբ երկու մետաղներից մեկը «առաջ է գալիս», մյուսը «հետ է քաշվում», ինչպես պարի ժամանակ: Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է:

Табачная фабрика - Sputnik Արմենիա
Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Ինչպես ցանկացած ճգնաժամի ժամանակ, այնպես էլ հիմա ներդրողները հուսալի ակտիվներ են փնտրում: Իսկ այսպիսին մնում է ոսկին. էժանացել է նույնիսկ դոլարը, ինչը իր հերթին է՛լ ավելի է հեշտացրել դրա ձեռքբերումը: Դրան գումարած` սկսում է վերականգնվել Չինաստանի տնտեսությունը, որտեղ աստիճանաբար սկսում է աճել նաև ոսկյա զարդերի պահանջարկը:

Ինչ վերաբերում է պղնձին, ապա նրա գինը տարեսկզբին նվազեց ավելի քան 25%-ով, սակայն նույն Չինաստանի տնտեսության վերականգնման շնորհիվ կրկին սկսեց աճել: Այժմ պղնձի գինը 1 տոննայի դիմաց գերազանցել է 6 հազար դոլարը:

Միևնույն ժամանակ Չիլիի և Պերուի խոշոր հանքերը դեռ չեն կարողացել արդյունահանումը հասցնել նախաճգնաժամային մակարդակին (հանքերն ամբողջ հզորությամբ դժվար է միանգամից վերագործարկել): Այդ պատճառով պղնձի պահանջարկը դեռևս գերազանցում է առաջարկը:

Սրանից ելնելով՝ Հայաստանի տնտեսության մեջ բոլորից լավ իրեն զգում է հումքային հանքարդյունաբերության ոլորտը, բայց կրկին՝ ոչ վերամշակող արդյունաբերությունը:

Լրահոս
0