00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեռքով նշան է արել, օգնության կանչել». ջրանցքն ընկած երեխայի դին դուրս են բերել ջրից

Բաժանորդագրվել
Ներքին Դվինի ղեկավարը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից. խեղդված տղան ընկերոջ հետ գնացել էր լողալ սովորելու։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Վերին Դվինի ջրանցքն ընկած 14-ամյա տղայի` Անդրանիկ Ն.–ի դին փրկարարները քիչ առաջ դուրս են բերել ջրից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Վերին Դվինի համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան։ Նա հայտնեց, որ դեպքից երեք ժամ անց` ժամը 19։45–ին, ջրից հանել են 14–ամյա տղայի դին։

Пожар в Ботаническом саду Еревана - Sputnik Արմենիա
Ողբերգական դեպք Հայաստանում. չոր խոտն այրելու հետևանքով տղամարդ է մահացել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր մի երեխա է Վերին Դվինի ջրանցքն ընկել։
«Ես խոսել եմ տղայի ընկերոջ հետ, որոնք երկուսով գնացել էին լողալու։ Մեզ մոտ բնակավայրից 50 մետր հեռավորության վրա ջրանցք կա։ Դրա վրա կամուրջ կա, և հենց այդ հատվածում էլ գնացել էին երկու ընկեր լողալու։ Դեպքը տեղի է ունեցել ցերեկը ժամը 16։17-ի սահմաններում։ Հարցն այն է, որ խեղդված տղան լողալ չի իմացել»,–ասաց տիկին Լյուդմիլան։

Նրա խոսքով` տղան փորձել է լողալ սովորել, ինչ–որ թել են կապել կամրջից, որից բռնվելով էլ մի փոքր լողացել է։ Սակայն հերթական փորձի ժամանակ նա սուզվել է ջրի հատակը, հետո կարողացել բարձրանալ ու ձեռքով ինչ–որ նշան տալ, օգնության կանչել ընկերոջը։ Ընկերն էլ խուճապահար վազել է այդ տղայի տուն` օգնության կանչելու։ Տունն այնքան էլ մոտ չի եղել` ջրանցքից 800 մետր հեռավորության վրա է գտնվել։

«Թարսի պես, ցերեկ է եղել, շոգ օր, ու գյուղացիները բոլորը տներում են եղել, և ճանապարհին տղան ոչ մեկին չի տեսել, որ ասի։ Հասել է ընկերոջ տուն, մորն է ասել, որ խեղդվել է տղան, ու անմիջապես ԱԻՆ են զանգել»,–պատմեց համայնքի ղեկավարը` հավելելով, որ իրեն տեղեկություններ հայտնած տղային փորձել է դրանից ավելի հարցուփորձ չանել` երեխան շատ վախեցած է եղել։

Մահացած տղան երեք քույր ունի, նրանք Վերին Դվին են տեղափոխվել 4 տարի առաջ` Ուկրաինայից։

Լրահոս
0