ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Արցախ: Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են` այցն անձնական բնույթ է կրում։
«Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ»,–նշված է գրասենյակի Facebook սոցցանցի էջում։
Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել էր «Լույս» հիմնադրամի միջոցներով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:
Նա նշել էր, որ բոլոր հայերի համար Ամարասի վանական համալիրը մեծ կարևորություն և խորհուրդ ունի։
Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են