ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճկների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Միաժամանակ նշվում է, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի այսօր հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Օդերևութաբանները հորդորում են ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ի՞նչ կարդալ. խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը. լուսանկար
Երևան քաղաքում հուլիսի 13-14-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +28-ից +30, երեկոյան՝ +24-ից +26 աստիճան: