00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. Փաշինյան

© Photo : press office of the GoV of RAПремьер-министр Никол Пашинян на заседании правительства (2 июля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը չբացառեց, որ կառավարությունը կգնա հակահամաճարակային միջոցառումների խստացման ճանապարհով: Բայց կառավարության նպատակը, նրա խոսքով, ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ որևէ կերպ մոտիվացնելը, որ դիմակ դնեն:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը երեկվա ընթացքում գերազանցել է 100 000-ը: Ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը: Այսօր կառավարության հերթական նիստն այս տվյալներով սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են կրկին համաճարակի ակտիվ փուլ: Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա, ըստ էության, այն է, ինչ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք: Այս առումով է հատկապես կարևորվում դիմակների կրումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում ևս համաճարակը շարունակում է ծավալվել: Երեկ գրանցվել է վարակի նոր 526 դեպք:

Пациент, подключенный к аппарату ИВЛ в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
ՀՀ–ում Covid-19-ից մահվան ևս 14 դեպք է եղել. կանանցից մեկն այլ հիվանդություն չի ունեցել

Մահերի թիվը կորոնավիրուսից հասել է 535-ի, ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը չբացառեց, որ կառավարությունը կգնա հակահամաճարակային միջոցառումների խստացման ճանապարհով: Բայց կառավարության նպատակը, նրա խոսքով, ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ որևէ կերպ մոտիվացնելը, որ դիմակ դնեն:

«Որովհետև ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- ասաց նա:

Մենք հիմա քաղաքական հարցեր ենք քննարկում, իսկ մարդիկ մահանում են վարակից. ԱԺ նախագահ

Հիշեցնենք` հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30 346 դեպք, որոնցից 18 000-ն առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 641 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 12 9166 թեստավորում:

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։

Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից

Լրահոս
0