ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Здоровье» и «Жить здорово!» հաղորդումների հեղինակ Ելենա Մալիշևան, չնայած կորոնավիրուսի համավարակին, հայրենի Ռուսաստանից մեկնել է Նյու-Յորք, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել։ Նա որոշել է պարզաբանել իրավիճակը։
Посмотреть эту публикацию в Instagram
Պարզվել է, որ շուտով հաղորդավարուհին կրկին տատիկ է դառնալու։ Աստղի երկու որդիները՝ Վասիլին և Յուրին, բնակվում են Ամերիկայում։ Առաջինն արդեն հասցրել է վարակվել կորոնավիրուսով և առողջանալ, իսկ երկրորդը՝ աշխատում է հիվանդանոցում և բազմաթիվ կյանքեր փրկում։ Յուրին սովորում է ԱՄՆ-ի ամենահայտնի սրտաբանական հիվանդանոցներից մեկի ինտերվենցիոն ռադիոլոգիայի կուրսում և աշխատում է հիվանդանոցներից մեկում։
Հաղորդավարուհին մեկնել է հենց նրա ընտանիքի մոտ։ Յուրին պատրաստվում է երրորդ անգամ հայր դառնալ․ այս անգամ ընտանիքում սպասում են առաջին աղջիկ երեխային։
«Այս ամառ սպասում ենք մեր ընտանիքում առաջին աղջկա լույս աշխարհ գալուն։ Նորմալ կյանքն ու հոգսերը կորոնավիրուսը երկրորդ պլան են մղում։ Բոլորին մաղթում եմ, որ այս ամառ հանդիպեն իրենց հարազատներին։ Եվ, իհարկե, սպասում եմ ամբողջ աշխարհում նորմալ կյանքի վերսկսմանը»,-գրել է նա։
Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը
Հաղորդավարուհին Instagram-ի իր էջում ցույց է տվել, թե ինչպես է անցել իր թռիչքը Ռուսաստանից ԱՄՆ և նշել է, որ «այդպես մենք ավելի ենք մոտենում առօրյա կյանքին»։
Մալիշևան ոչ միայն հաղորդավարուհի է, այլ նաև ակտիվ ինստաբլոգեր։
Սեղանին հայկական պանիր է ու շոկոլադ. Մալիշևան այցելել է հիվանդանոց տեղափոխված Դիբրովին