00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա

© AP Photo / Kayhan OzerПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган с супругой Эмине в соборе Святой Софии (31 марта 2018 ). Стамбул
Президент Турции Реджеп Тайип Эрдоган с супругой Эмине в соборе Святой Софии (31 марта 2018 ). Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետները թվարկել են այն գործոնները, որոնց ամբողջականությունը Սուրբ Սոֆիայի տաճարի «իսլամացումը» գրեթե անխուսափելի է դարձնում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել քրիստոնեական աշխարհում։ Շատերն այդ որոշումը համարում են երկար տարիների «ստատուս–քվոյի», ինչպես նաև քրիստոնեության և իսլամի խաղաղ գոյակցության խախտում։

Собор Святой Софии в Стамбуле - Sputnik Արմենիա
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ 1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ՝ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը, և անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություններ անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթի վերածել։ Հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը` Պետխորհուրդը, ուսումնասիրեց Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու հարցը։ Պետխորհուրդը հայտարարեց, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է միայն նախագահի հրամանը` այդպիսով համաձայնություն տալով տաճար–թանգարանը մզկիթի վերածելու որոշմանը։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` Էրդողանի որոշումը պետք է ընկալել որպես ներքաղաքական քայլ` ուղղված իսլամահպատակ տրամադրություն ունեցող հասարակության համախմբմանը։

«Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշը սրընթաց անկում է ապրում։ Որոշ տվյալներով՝ Թուրքիայի նախագահի անձնական վարկանիշն ընկել է մինչև 35%։ Էրդողանը նման ցուցանիշն իր համար վտանգավոր է համարում։ Սրանից ելնելով` փորձ է արվում իր կողմը գրավել իսլամիստական տրամադրություններ ունեցող քաղաքացիներին։ Կարծում եմ, որ սա Թուրքիայի նախագահի գործողությունների հիմնական դրդապատճառն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը։

Предвыборный баннер президента Турции Тайипа Эрдогана около собора Святой Софии Византийской эпохи (28 марта 2019). Стамбул - Sputnik Արմենիա
Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

Որոշ երկրներ արդեն իսկ կոչ են արել Թուրքիային հրաժարվել այդ քայլից։ Մասնավորապես, իրենց վրդովմունքն են հայտնել ԱՄՆ–ի և Ֆրանսիայի ԱԳՆ–ները։ Իսկ այսօր հայտարարություն է տարածել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Ըստ նրա`Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող արհավիրք է, իսկ դա նշանակում է` այն սպառնում է նաև հոգևոր արժեքներին ու պատմությանը։ Ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խելամիտ լինել։ Կիրիլի կարծիքով` Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, սակայն պետք է հաշվի առնել՝ այն ինչ կարող է տեղի ունենալ Սուրբ Սոֆիայի հետ, խորապես կվշտացնի ռուս ժողովրդին։

Սաֆրաստյանի խոսքով` անկախ համաշխարհային հանրության դիմակայությունից, Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կգնան մինչև վերջ։ Էրդողանը բազմիցս ապացուցել է, որ կարող է ջրից չոր դուրս գալ, երբ խոսքը վերաբերում է այս կամ այն սկանդալային որոշմանը։

Պոլսի հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Փորձագետի դիտարկմամբ՝ Թուրքիայի ներսում ևս որևէ դիմակայում ակնկալել չարժե։ Ուղղափառ եկեղեցու հետևորդները չափազանց փոքրաթիվ են, Պոլսո հայոց պատրիարքը մի շարք պատճառներով ևս այդ ծրագրերին չի խոչընդոտի։ Թուրքիայի հայ հոգևորականությունն ավելի վաղ փոխզիջումային տարբերակ էր առաջարկել․Պոլսո պատրիարք, Սահակ եպիսկոպոս Մաշալյանն առաջարկել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը աղոթատեղի դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար։

«Նաև երկրորդ հանգամանք կա։ Մոտենում է Թուրքիայի հանրապետության կազմավորման 100-ամյակը։ Սա չափազանց կարևոր օր է Էրդողանի համար, որը մտադիր է թուրքական նոր պետություն հռչակել։ Ներկայիս նախագահը ինչ-որ տեղ ուզում է հակադրվել Քեմալ Աթաթուրքին։ Իսկ տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելը լիովին տեղավորվում է այս տրամաբանության շրջանակում, հաշվի առնելով, որ հենց Աթաթուրքն էր նախկինում տաճարը մզկիթից թանգարանի վերածել», – նշեց թուրքագետը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган в парламенте (4 марта 2020). Анкара - Sputnik Արմենիա
«Աշխարհամարտի օրերին մահացած հայերին հարգանքով հիշում եմ». Էրդողանի նամակը Մաշալյանին

Հոդվածը գրելու ընթացքում հայտնի դարձավ նաև Ռուսաստանի ղեկավարության արձագանքը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց՝ Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը որոշելիս հաշվի կառնի այդ սրբավայրի կարևորությունը։

Արևելագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին կարծում է, որ անկախ Մոսկվայի բողոքի, լուրջ առճակատման մասին խոսել գրեթե չարժե։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտային սյուժեներն առանց այդ էլ բավարար են, և հերթական ճակատ բացելը ոչ ոքի այսօր ձեռնտու չէ։ Միևնույն ժամանակ չի կարելի չնկատել նաև Թուրքիայի իշխանությունների` Ռուսաստանին «վնաս հասցնելու» ձգտումը` խաղարկելով պատմամշակութային և կրոնական խաղաքարտը։

Ինչո՞ւ է Էրդողանն «անհանգիստ շարժումներ անում». մեծ քաղաքականությունն ու էժանագին շոուները

«Չեմ բացառում, որ Էրդողանն ուզում է այդպիսով ցույց տալ իր դժգոհությունը Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ, որտեղ թուրքական էքսպանսիան բախվեց Մոսկվայի կոշտ արձագանքին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց Նադեին–Ռաևսկին։

Փորձագետի գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունը գործն ավարտին կհասցնի, քանի որ տաճարը մզկիթի վերածելու շուրջ լայնամասշտաբ արշավը ձեռնարկել է վաղուց։ Նադեին–Ռաևսկին, իր հայ գործընկերոջ նման, պակաս կարևոր չի համարում նաև ներքաղաքական գործոնը։ Այդ ամենը միասին անդառնալի է դարձնում տաճարի իսլամացման գործընթացը:

Լրահոս
0