00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարուքյան, բայց ոչ Էդմոն. հայկական և վրացական հացն ու խմորեղենը գրավել են Լեհաստանը

© Sputnik / Alexandr Imedashvili / Անցնել մեդիապահոցГрузинский "Шотис пури"
Грузинский Шотис пури - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիգեն Մարուքյանը Լեհաստան էր գնացել մի քանի ամսով, վերադառնալու մտքով ՝ մի քիչ գումար վաստակելու, բայց մնաց այնտեղ 25 տարի։ Հայաստանում նա խոհարար էր աշխատում, իսկ նոր վայրում հաց էր թխում և ցրում Վարշավայի խանութներով։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ընդամենը մի քանի տարում Լեհաստանում տասնյակ վրացական փռեր բացվեցին։ Թարմ պուրին, խաչապուրին, դրանց հետ միասին՝ հայկական փախլավան և լավաշը լեհերը տաք-տաք են սպառում։ Առաջիններից մեկը այդպիսի փուռ բացեց Մարուքյանը, բայց Էդմոնը չէ։ Իսկ տարեց լեհերը, գնելով այդ համեղ խմորեղենները, Սահակաշվիլուն են հիշում, որը բնավ Միխայիլը չէր։

 «Աղ ու հաց և բարի կամք». այդպիսին է լեհերի հյուրընկալության բանաձևը։ Հացը և ալյուրից պատրաստվող կերակուրները լեհական մշակույթի կարևոր մասն էին և շարունակում են մնալ այդպիսին։ Ճիշտ է՝ վերջին տարիներին Լեհաստանում սկսել են դրանցից ավելի քիչ ուտել՝ առողջ ապրելակերպ են վարում, բայց ո՞վ կդիմանա թարմ վրացական խաչապուրու գայթակղությանը։

Владелец армянского ресторана Ormiańska Петрос Товмасян - Sputnik Արմենիա
Հայ ռեստորանատերը խորհուրդներ է տալիս լեհ նախարարներին, հյուրընկալում փոխվարչապետին

Մի քանի տարում վրացական փռերը սրտեր (և ստամոքսներ) գրավեցին նախ Վարշավայում, Կրակովում, Վրոցլավում և Գդանսկում, իսկ հիմա նաև Տորունիում՝ Նիկոլայ Կոպեռնիկոսի հայրենիքում։

Այս փոքրիկ քաղաքի բնակիչները լավ են հասկանում թխվածքներից․Տորունի պրյանիկների համբավը վաղուց է դուրս եկել Լեհաստանի սահմաններից։ Ուստի այստեղ վրացական փռերը գնահատել են ըստ արժանվույն։ Մեկուկես տարվա ընթացքում հին քաղաքում մոտ տասը փուռ է բացվել, իսկ հիմա դրանց մոտ անգամ հերթեր են գոյանում։ Հին լեհական ճարտարապետությամբ շենքերում վրացական թոնիրներ են հայտնվել, բայց ոչ մի հակասություն չի զգացվում։ Հակառակը՝ լեհերին դուր է գալիս դիտել, թե ինչպես են «լույս աշխարհ գալիս» այդ բոլոր համեղ խմորեղենները։

«Ավելի լավ բան չկա, քան թարմ հացի հոտն առնելն ու տեսնելը, թե ինչպես են այն հանում վառարանից»,-տեղի բնակիչներից մեկը՝ Պավել անունով, այսպես է ասել լեհական Ekspres Bydgoski թերթին։

Այստեղ կարելի է տարբեր տեսակների խաչապուրի փորձել՝ պանրով, պանրով և սպանախով, ձվով։ Բացի այդ, կա լոբիանի, ինչպես նաև քաղցրավենիք՝ փախլավա և նազուկ՝ դրանց հայկական և վրացական տարբերակներով։

«Սա մեզ համար ֆասթ-ֆուդի պես բան է, բայց ոչ լիովին։ Այստեղ ավանդական խոհանոց է, թարմ մթերքներ, ոչ թե սառեցված ու տապակած չգիտես ինչ»,-ասում է Նատալյա անունով ուսանողուհին։

Առաջիններից մեկը, ով Վարշավայում վրացական փուռ բացեց, հայազգի Վիգեն Մարուքյանն էր։ Մյուս դեպքերում դրանց տերերը լեհեր են։ Բայց նրանք բոլորը աշխատանքի են հրավիրում վրացի վարպետների՝ որպես հացթուխ և որպես «խաչապուրիստ»։ Տրամաբանությունը պարզ է․ոչ ոք վրացական կերակուրը վրացուց լավ չի պատրաստի։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

«Մենք աղացած միս չենք գնում, ինքներս ենք աղում։ Թարմ մրգեր և բանջարեղեն ենք ընտրում, իսկ համեմունքները գնում ենք Վրաստանից»,-ասում է Տորունիի փռի սեփականատեր Քշիշտոֆ Կաչմարեկը։

Վիգեն Մարուքյանը մի քանի ամսով էր Լեհաստան եկել՝ մի քիչ գումար աշխատելու և վերադառնալու մտքով, բայց մնաց այստեղ 25 տարի։ Հայաստանում նա խոհարար էր աշխատում, իսկ նոր վայրում հաց էր թխում և ցրում Վարշավայի խանութներով։

Առաջին փուռը նա բացեց Օժարուվ-Մազովեցկի քաղաքում, Վարշավայից ոչ հեռու։ Նրա հետ միասին վրացի հացթուխ էր աշխատում, իսկ Վիգենն ու իր կինը վաճառում էին ապրանքը։ Հիանալի հիշում է աշխատանքի առաջին օրը։ Ամեն ինչ սկսվեց երեք ժամ սպասումից․փուռը բացվում էր առավոտյան ժամը 6-ին, իսկ առաջին խաչապուրին վաճառեցին միայն ժամը 9-ին։

Третий Галатский мост, Стамбул (конец XIX века) - Sputnik Արմենիա
Աթաթուրքի և թուրքերենի «կնքահայրը», կամ հայը, որի մասին թուրքերը լռել չեն կարող

«Ես այն ժամանակ մտածեցի` էլի գործն առաջ չի գնում և գնացի փռի փաստաթղթերի գործերով զբաղվելու։ Փռում կինս մնաց։ Մի քանի ժամ անց նրանից հաղորդագրություն ստացա․«Բոլոր դարակները դատարկ են»։ Մարդիկ ամեն ինչ գնել էին, մինչև վերջին հացը, իսկ երկու ամիս անց մեզ մոտ հարյուր մետրանոց հերթեր էին կուտակվում»,-հիշում է Մարուքյանը։

Դրանից հետո նա ևս երկու փուռ բացեց, իսկ հիմա փռերը տասնյակից ավելի են։ Ընդ որում՝ նրա ապրանքանիշն այնքան սիրված է դարձել, որ այլ գործարարներ սկսել են աշխատել նրա հետ՝ ֆրանշիզայի պայմաններով։ Ավելի պարզ ասած՝ նրանք պատրաստ են վճարել միայն թե իրենց փռի ցուցանակին գրված լինի «Մարուքյան»։

Վրացական փռերը Լեհաստանում սիրում են, որովետև այստեղ ամեն ինչ թարմ է, անսովոր և համեղ։ Բայց ավելի տարեցների համար սա նաև մանկության հուշ է։ Լեհական «Չորս տաքսիստ և շունը» բազմասերիանոց ֆիլմը, որը սիրված էր ողջ ԽՍՀՄ-ում, իհարկե, հայտնի էր նաև հենց Լեհաստանում։

60-ականներին, երբ այն էկրան բարձրացավ, միլիոնավոր երեխաներ ցանկացան տանկիստ դառնալ։ Այդ պատճառով տարեց լեհերի համար վրացու կերպարը Սահակաշվիլին է։ Բայց ոչ թե Միխեիլ Նիկոլաևիչը, այլ Գրիգորի Գրիգորևիչը՝ այդպես էին ֆիլմում կոչում զվարթ վրացուն, որն իր լեհ ընկերների հետ Т-34 տանկով ընթանում էր պատերազմի ուղիներով։

Գրիգորի Սահակաշվիլին, որին ընկերները Գժես էին անվանում, աղմկոտ, ուրախ տղա էր, պարզ ու միամիտ, մի տեսակ «վրացական Ֆրունիզիկ Մկրտչյան»։ Նրա դերը խաղացող արտիստը լեհ էր, բայց այնպիսի վարպետությամբ էր փոխանցում բնավորությունը, որ լեհերի համար վրացու՝ տասնամյակներ պահպանված «բրենդային» կերպար ձևավորեց։

Առևտուր` առանց փողի և կրիպտոարժույթի. ղազախստանցի հայը նոր առցանց հարթակ է ստեղծել

Ի լրումն դերասանական տաղանդի՝ Վլոձիմեժ Պրեսսը համապատասխան արտաքին ուներ (ծագումով Լվովի հրեա է), բացի այդ հիանալի հասկանում էր վրացու և առհասարակ կովկասցու կերպարը ԽՍՀՄ-ում։ Նրա մանկությունն անցել էր էվակուացիայի մեջ, Գորկովի շրջանում։ Այնպես որ նա ոչ միայն կատարելապես տիրապետում էր ռուսերենին, այլ նաև հասկանում էր, թե խորհրդային մարդու համար ինչ է նշանակում «տիպիկ վրացի»։

Նշենք, որ Վլոձիմեժ Պրեսսը ողջ-առողջ է և անցած մայիսին նշեց իր 80-ամյակը(ըստ հրեական ավանդույթի, կարելի է նրան մաղթել, որ ապրի 120 տարի)։ Արդյո՞ք փռերի տերերը հիշում են նրան՝ չգիտենք, բայց ակնհայտ է, որ վերջիններիս տքնաջան աշխատանքին մի քիչ էլ ակամա օգնում է Պրեսսի կերտած Սահակաշվիլին։ Մնում է միայն պահել չափանիշը և շարունակել պատրաստել խղճով։

Լրահոս
0