ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ` հունիսի 30-ին, երկրաշարժ էր գրանցվել նաև Գեղարքունիքի մարզում։
Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ