ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, վաղը և հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 4-5-ն առանձին շրջաններում` կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Ըստ հաղորդագրության` քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդերևութաբանների կանխատեսումներով` այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 30–32 աստիճան ջերմություն, առաջիկա գիշերը` 19–21։
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել