ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանում` Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ, տղամարդ է հոսանքահարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Հունիսի 30-ին, ժամը 12։00-ի սահմանում ոստիկանությունը բուժկենտրոններից մեկից ահազանգ է ստացել, որ մահացած տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ։ Օպերատիվ խումբը պարզել է, որ նա հոսանքահարվել է Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ ժամը 10։30-ի սահմանում»,– տեղեկացրին ոստիկանությունից։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են պատրաստվում։
Ըստ shamshyan.com–ի` մահացածը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ Ասքանազ Ղ-ն էր։ Նա մահացել է գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս։
Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել