ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 45–ամյա տանտիրուհու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հունիսի 30-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Լիանա Հ․-ի դին (ծնված 1975 թ․):
Սարսափելի դեպք Կոտայքում. չգործող ոսկու հանքում 3 տղամարդու դիակ են հայտնաբերել