00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան և Ալիև ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են. Փաշինյանի խոսնակ

© Photo : press office of the Government of RAПресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн
Пресс-секретарь премьер-министра Мане Геворгян на онлайн пресс-конференции Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսնակը պատասխանել է ՀՀ 3–րդ նախագահին` իր խոսքում բազմաթիվ համեմատություններ օգտագործելով։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է ՀՀ 3–րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի` Իլհամ Ալևի հայտարարության պատասխանին։

«Այո, Իլհամ Ալիևի լեզուն երկարել է, որովհետև ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության և ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի և Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են»,–գրել է նա իր Facebook-ի էջում:

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Ալիևը Հայաստանի փոփոխությունները տեսնում է որպես իր իշխանության սպառնալիք. ԱԳՆ-ի պատասխանը

Նրա խոսքով` Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալևի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիևի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից:

«Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիև ու Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են:
Ի դեպ, հիմա Իլհամ Ալիևի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը Ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից»,–գրել է Գևորգյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի  պատասխանում առկա ազգային-ապազգային դիսկուրսի, ինչպես նաև Հայոց փառապանծ բանակի մասին` Փաշինյանի խոսնակը նշել է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, և, նրա խոսքով, ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային և որը ապազգային իշխանությունը:

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են

«Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները և ունեցվածքը»,–գրել է նա:
Մանե Գևորգյանի կարծիքով` պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին, երբ ասաց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Նշենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հնչեցրած հայտարարությանը։ 

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարևան երկրի խան Իլհամ Ալիևը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է»,–ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` զավեշտն այն է, որ Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև ունեցած «իր տխրահռչակ ելույթներում»` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում և հնարավոր բոլոր առիթներով:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  N զորամասի բացմանն ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունը «սուտ» է ։ Բացի այդ, նրա խոսքով Հայաստանում զանգվածային բնույթ են ստացել կոռուպցիան, հափշտակությունները, կաշառակերությունը, իսկ ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը զբաղվում են մաքսանենգությամբ։

Լրահոս
0