ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու մոտակայքում գտնվող տնակում, տեղի է ունեցել պայթյուն։ Նախնական տվյալներով` կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Հաղորդվում է, որ ահազանգն ԱԻՆ–ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հունիսի 25-ին, ժամը 11։00-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, մահացածը կին է։
Պայթյուն Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում. 40 տարեկան տղամարդ է մահացել