ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր, վաղը կեսօրից հետո և գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 23-ին և 24-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ԱԻՆ հաղորդագրության` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևանի առանձին հատվածներում նույնպես այսօր և վաղը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: