00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որևէ խնդիր չի առաջանա». Քոչարյանի պաշտպանը` գրավի համար 2 մլրդ դրամը վճարելու մասին

© Sputnik / Andranik GhazaryanАдвокат Роберта Кочаряна Ованнес Худоян на пресс-конференции (19 июня 2020). Еревaн
Адвокат Роберта Кочаряна Ованнес Худоян на пресс-конференции (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը մեկ քայլ առաջ էր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցում, չնայած գումարի չափին` 2 մլրդ դրամ, որևէ խնդիր չի առաջանա, քանի որ բազմաթիվ մարդիկ են պատրաստ վճարել որոշակի գումար։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Քոչարյանի համար գրավ կիրառելու դատական ակտն ուժի մեջ է, և նա ազատության մեջ կլինի` հենց գրավը վճարեն»,–ասաց Խուդոյանը` հավելելով, թե տեղեկություններ չունի` ովքեր են կոնկրետ պատրաստակամություն հայտնել վճարելու։

Խուդոյանը հայտնեց նաև, որ եթե հետագայում Վճռաբեկ դատարանը բավարարի ՀՀ դատախազության` Վերաքննիչի որոշման դեմ բողոքը, ապա վճարված գումարը ենթակա է վերադարձի։

Адвокат Роберта Кочаряна Арам Вардеванян на пресс-конференции (19 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է` նմանը չկա միջազգային փորձում. Վարդևանյան

Նա նշեց, որ գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու մասին դատական ակտը դեռ չեն ստացել։ Այն իրենց պետք է տրամադրվի եռօրյա ժամկետում, և միայն դա ուսումնասիրելուց հետո մանրամասն կարծիք կհայտնեն։

Խուդոյանն ասաց, որ, ամեն դեպքում, մեկ քայլ առաջ է Վերաքննիչ դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը երեկ մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի դիմաց։

Դրան հաջորդել էր ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի`պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։

Виктор Согомонян на заседании армяно-российского Лазаревского клуба (1 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խոշոր գործարարները պատրաստ են վճարել Քոչարյանի գրավի համար. Սողոմոնյան

Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Լրահոս
0