00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե Քոչարյանը ներկա լիներ, նախկին վարչապետների մասով հարց կտայի նրան». նիստը հետաձգվեց

Прокуроры Геворг Багдасарян и Петрос Петросян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн
Прокуроры Геворг Багдасарян и Петрос Петросян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին։ Պաշտպանները հայտնեցին, որ նա առողջական խնդիրների պատճառով է բացակայում նիստից։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հարցով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13։30-ին։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քննում էր Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Роберт Кочарян со своими адвокатами Айком Алумяном (слева) и Арамом Вардеваняном (справа) на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի տեսակցություններին առնչվող հայցը վարույթ չի ընդունվել. Ալումյանը չի զարմացել

Ավելի վաղ` մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանիշը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Դատավորը նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ներկա լիներ դատական նիստին, ապա ինքը կհետաքրքրվեր, թե նշված անձինք ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվում Քոչարյանի հետ, ի՞նչ փաստական տվյալների վրա կարող են դատարանին համոզել, որ այդ մարդիկ, իրենց խոսքով, կազդեն Քոչարյանի վարքի վրա։

Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին։ Պաշտպանները հայտնեցին, որ նա բացակայում է նիստից` առողջական խնդիրներից ելնելով։ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ–ում բուժում է ստանում։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ երաշխավորության ինստիտուտի իմաստն այն է, որ դատավորը քանի որ չգիտի ամբաստանյալին ամբողջությամբ, ապա երաշխավորողները դատարանին ասում են, թե որքանով է հավանական, որ ամբաստանյալը խախտի օրենքները` ազատության մեջ լինելով։

Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին ԲԿ-ում թողնելու որոշումը

Իսկ տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը դատարանին գրություն էր փոխանցել, որ այսօր տեղի ունեցող դատական նիստի մասին հեռախոսազանգի միջոցով ծանուցվել են հենց այսօր` ժամը 12։30–ին։ Նա խնդրել էր հետաձգել դատական նիստը, սակայն դատավորը որոշեց շարունակել նիստը։

Սակայն Քոչարյանի պաշտպաններին լսելուց հետո որոշվեց հետաձգել դատական նիստը` Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի ելույթը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների կարծիքները լսելու համար։

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Լրահոս
0