00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ընտանիքում. Հայաստանի տուն-ինտերնատների բնակիչները կապրեն փոքրիկ խմբերով

© Sputnik / Aram NersesyanЖильцы дома-интерната в Норк-Мараше
Жильцы дома-интерната в Норк-Мараше  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պիլոտային ծրագրով մոտ ապագայում նախատեսվում է տուն-ինտերնատների փոխարեն ստեղծել փոքրիկ համայնքներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է բացառիկ նախագիծ, որի շրջանակում պետական տուն-ինտերնատներում բնակվող տարեցները մոտ ապագայում կապրեն առանձին տներում՝ փոքր խմբերով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ նախագծի պիլոտային ծրագիրը կիրականացվի այս տարեվերջին։

Дом интернат Норк (1 октября 2019) Еревaн - Sputnik Արմենիա
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա

«Մենք մեծ հույս ունենք, որ չնայած արտակարգ դրությանը և կորոնավիրուսային իրավիճակին, մեզ կհաջողվի նախագիծը կյանքի կոչել մինչև տարեվերջ։ Պիլոտային ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում։ Նախարարությունն արդեն իսկ ձեռք է բերել անշարժ գույքը, որի վերանորոգումից հետո տուն-ինտերնատների բնակիչները կտեղափոխվեն այնտեղ»,-պատմեց Մարտիրոսյանը։

Մի՛ կրակեք ծնողների վրա․ նրանք չափազանց մոտ թիրախ են, դժվար կլինի վրիպել

Նախագծի նպատակը ծերանոցների համակարգի ապաինստիտուցիոնալացումն է, այսինքն՝ փակել ինտերնատները՝ դրանց բնակիչներին ներգրավելով հանրային կյանք, որպեսզի նրանք ապրեն բոլորի հետ հավասար պայմաններում։ Նոր տներում տարեցները կկարողանան հանգիստ տեղաշարժվել, զբաղվել իրենց գործերով, ապրել մի ընտանիքի նման։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ նոր տներում բնակիչները կօգտվեն նույն ծառայություններից, ինչպես տուն-ինտերնատներում։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ապաինստիտուցիոնալացման կարևորագույն բաղադրիչներից մեկը յուրաքանչյուր բնակչի անհատական կարիքները պարզելն է։

Նվազագույն կենսաթոշակի խնդիրը. Հայաստանի իշխանություն ուզում է սովից փրկել տարեցներին

«Չհաշված վերջին ամիսները, երբ մենք սովորեցինք ապրել կորոնավիրուսի հետ, դայակները և տուն-ինտերնատների աշխատակիցները սովորաբար 24 ժամ չեն մնում տարեցների կողքին։ Այդպես էլ կլինի ապագայում՝ աշխատակիցները այդ առանձին տների բնակիչներին կայցելեն ըստ անհրաժեշտության։ Եթե որևէ մեկը շուրջօրյա խնամքի կարիք ունենա, դա էլ կապահովենք»,-նշեց Մարտիրոսյանը։

Ապաինստիտուցիոնալացման գործընթացը, որը լայնորեն կիրառվում է արևմուտքի երկրներում, Հայաստանում հնարավոր է դարձել նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, համաձայն որի՝ համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո կտրամադրի նախարարությանը:

Дом-интернат - Sputnik Արմենիա
Անգամ տուն-ինտերնատում ծնողը հպարտանում է իրեն լքած զավակով

Հայաստանում 5 պետական տուն-ինտերնատ կա, որտեղ բնակվում են մոտ 1200 տարեցներ։ Կառավարության որոշմամբ՝ մինչև 2024 թվականը բոլոր տուն-ինտերնատները փակվելու են, տարեցները տեղափոխվելու են համայնքներ։

Նշենք, որ ապաինստիտուցիոնալացման գործընթացը «թավշյա հեղափոխությունից» և Զարուհի Բաթոյանի՝ գերատեսչության ղեկավար նշանակումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որդեգրած ռազմավարության կարևորագույն առաջնահերթություններից է։ Գործընթացի շրջանակում կառավարությունը որոշել է փակել նաև մանկատները՝ երեխաներին վերադարձնելով կենսաբանական ընտանիքներ և քաղաքում ու մարզերում ցերեկային խնամքի կենտրոններ հիմնել։

Տուն-ինտերնատի ղեկավարությունը ծերերի ու անօթևանների հաշվին «բիզնես» է արել

Լրահոս
0