00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա

© SputnikДом интернат "Норк" (1 октября 2019) Еревaн
Дом интернат Норк (1 октября 2019) Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարար Զարուհի Բաթոյանը համոզված է, որ ծերերին սեր ու ուշադրություն է պետք. հագուստ ու սնունդ նրանք ունեն:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասնակցությամբ այսօր Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում բացվեց անկողնային հիվանդների համար նախատեսված հարկաբաժինը, որը շահագործման թվականից` 1990–ից ի վեր չէր նորոգվել։

© SputnikԶարուհի Բաթոյան
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա - Sputnik Արմենիա
Զարուհի Բաթոյան

Տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը նախարարին ներկայացրեց բաժանմունքում կատարված աշխատանքների ընթացքը. բարերարների շնորհիվ հիմնովին փոխվել են խողովակաշարերը, նոր սանհանգույցներ ու լոգարաններ են կառուցվել, իսկ կոսմետիկ վերանորոգումը տևել է մոտ 2 ամիս:

«Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը». Թաթոյան

«Այժմ բաժանմունքում արդեն տեղադրված է 30 մահճակալ, անհրաժեշտության դեպքում կարող ենք 5-ն էլ ավելացնել: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց, լոգարան և լվացարան: Մեր տուն-ինտերնատում կա 16 անկողնային հիվանդ, որոնք կտեղափոխվեն այս բաժանմունք»,- ասաց Մելքոնյանը և հավելեց, որ բաժանմունքում իրականացվելու է 24–ժամյա հերթապահություն:

© SputnikՆորքի տուն ինտերնատի նորոգված հարկաբաժինը
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա - Sputnik Արմենիա
Նորքի տուն ինտերնատի նորոգված հարկաբաժինը

Նախարարը նշեց, որ վերջին շրջանում մարդիկ այս մասնաշենքի լուսանկարները հրապարակել էին Facebook սոցիալական ցանցում և նշել, որ ինտերնատում լուրջ խնդիրներ կան: Նա հետաքրքրվեց Մելքոնյանից` արդյոք հիմա պատրա՞ստ են ՄԻՊ-ի կամ այլ կառույցների անսպասելի այցերին: Մելքոնյանը վստահեցրեց, որ վերանորոգված մասնաշենքն այսուհետ խնդիր չի ունենա:

Նորոգված հարկաբաժնում կգործի նաև «հիշողության սենյակ», որտեղ տարեցները մասնագետների միջոցով կփորձեն մասնակի վերականգել իրենց հիշողությունը:

«Կկազմակերպենք տարատեսակ խաղեր այն տարեցների հետ, որոնք ունեն հիշողության մասնակի կորուստ: Դա մեզ հնարավորություն կտա մեր տարեցների հիշողությունը պահել x մակարդակի վրա, բնական է, որ հիշողությունն ամբողջապես վերականգնել չենք կարող»,- նախարարին տեղեկացրեց հոգեբան Նարե Առաքելյանը:

© SputnikՆարե Առաքելյան
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա - Sputnik Արմենիա
Նարե Առաքելյան

Բաթոյանը շրջեց ամբողջ բաժանմունքով ու ասաց, որ թերություններ նկատել է, բայց հուսով է, որ դրանք ժամանակի ընթացքում կշտկվեն:

Հայաստանում ապրող տարեցների մասին` թվերով - Sputnik Արմենիա
Կնճռոտ թվեր. Հայաստանում քանի տարեց կա, և նրանցից քանիսն են աշխատում

«Առհասարակ Հայաստանը հարմարեցվածության խնդիր ունի: Երևի նկատեցիք, որ ես այս մասնաշենքում անվասայլակով կարողացա տեղաշարժվել»,- ասաց նախարարն ու ավելացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ դեռ կան հաստատություններ, որոնք ոչ մի տեսակ հարմարեցվածություն չունեն, և ինքը չի կարողանում այդ հաստատություններ այցելել:

Նախարարը շեշտեց, որ տուն-ինտերնատի լոգարանները պետք է հարմարեցվեն:

«Այժմ հատուկ աթոռներ կան, որոնք մեծապես օգնում են հիվանդներին լոգանքի ժամանակ»,– ասաց նա:

Տնօրենը պատասխանեց, որ ունեն, բայց հին են:

«Մենք պետք է այդ ամենը թարմացնենք, մահճակալների խնդիրը լուծենք, տեղաշարժմանն աջակցող սարքեր ձեռք բերենք: Բացի նրանից, որ պարտավոր ենք, նաև ի վիճակի ենք դա անել»,- շեշտեց նախարարը:

© SputnikՆորքի տուն–ինտերնատում
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատում

Ըստ Բաթոյանի` տարեցները սննդի և հագուստի խնդիր չունեն: Նրանք ավելի շատ ուշադրության և հոգատարության կարիք ունեն:

Утро - Sputnik Արմենիա
Տարեցների կյանքը լիովին կփոխվի՞. ինչ է խոստանում սոցապ նախարարությունը 420 000 տարեցներին

Sputnik Արմենիան փորձեց զրուցել տարեցների հետ, սակայն նրանցից քչերը համաձայնեցին խոսել, իսկ լուսանկարվել ոչ ոք չցանկացավ, ասացին` լավ օրից չենք հայտնվել այստեղ:

88–ամյա Բավական Պողոսյանն այս տուն-ինտերնատի 7 տարվա բնակիչն է: Վստահեցնում է, որ ամեն ինչից շատ գոհ է:

«Չէի ասի, որ շատ ընկերասեր եմ, շփվում եմ իմ սենյակի բնակիչների հետ: Կարևորը համերաշխ ենք, անգամ լոտո ու դոմինո ենք խաղում, խաչբառ ենք լուծում»,-ասաց նա:

Տուն-ինտերնատում բնակվող տիկին Լաուրան էլ արդեն 2 ամիս է, ինչ այստեղ է ապրում: Կյանքից դժգոհ չէ, ասում է՝ դուք ջահել եք, դուք լավ եղեք:

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

«Այստեղ ինձ լավ եմ զգում, բոլորս էլ մի բախտի ենք արժանացել: Սնունդ էլ է լավ, վերաբերմունքն էլ: Արդեն հասցրել եմ ընկերներ ձեռք բերել, միասին զբոսնում ենք»,- ասաց նա:

Տուն ինտերնատում Տարեցների միջազգային օրվան նվիրված ճաշկերույթ էր կազմակերպվել, որին միացավ նաև նախարար Բաթոյանը։ Տարեցները երգ ու պարով նշեցին իրենց օրն ու միմյանց առողջություն մաղթեցին:

© SputnikՆորքի տուն–ինտերնատ
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա - Sputnik Արմենիա
Նորքի տուն–ինտերնատ
Լրահոս
0