00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունը կատարելու ուղղությամբ․ Բագրատ սրբազան
14:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգամ տուն-ինտերնատում ծնողը հպարտանում է իրեն լքած զավակով

© Sputnik / Асатур ЕсаянцДом-интернат
Дом-интернат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք հաճախ են վիճում, բամբասում, երբեմն սիրահարվում են ու ամուսնանում: Ամեն մեկն այստեղ ապրում է իր ցավով, խնդիրներով ու ուրախությամբ: Ժամանակին նրանց ճակատագրերը տարբեր են եղել, բայց այսօր բոլորին միավորում ու կապում է մի բան՝ տուն-ինտերնատը կամ ծերանոցը: Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Նորքի տուն-ինտերնատ:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի —Sputnik. Աշխատել են, տուն են ստեղծել, երեխա են ունեցել, բոլորին ուսման կամ արհեստի են տվել, ամուսնացրել… Ու հենց այստեղ ու այս պահից նրանց դեմքը միանգամից մռայլվում է, ու նրանք հիշում են իրենց կյանքի լավ ու բարի ժամանակները: Բայց այդ մռայլության մեջ անգամ նրանք ոչ ոքի չեն մեղադրում:

«Իմ որդին ապրում է դրսում, գիտե՞ք՝ նա շատ լավ մարզիչ է, մի քանի մեդալ է ստացել, Վլադիմիր Ենգիբարյանի դպրոցի սան է եղել, ասում են՝ հիմա նրա սենյակի պատերին փակցված են Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի նկարները»,- ասում է Սուրեն պապն ու արցունքները մի կերպ զսպում: Հետո հույսով ավելացնում է. «Չգիտեմ, տղես ասում ա՝ պապա, ուզում եմ՝ էս թազա տարում քեզ բերեմ Լեհաստան, տեսնենք՝ ոնց կլինի, եթե եղավ, ավելի լավ…..Է՜, եթե կինս լիներ, մի ցամաք չոր հացով էլ իրար հետ կապրեինք. էստեղ ի՞նչ գործ ունեինք»:

Новогоднее мероприятие в норкском доме-интернате - Sputnik Արմենիա
Նորքի տուն-ինտերնատի Ամանորը

Նորքի տուն-ինտերնատի մեկ այլ բնակիչ տիկին Գայանեն պատմում է. «Ի՞նչ ասեմ, աղջիկ ջան, ունեմ տղա ու աղջիկ, երկուսն էլ ԱՄՆ-ում են ապրում, ես կապված եմ Ամերիկայի հետ, հաճախ էստեղ են զանգում, գալիս եմ, սկայպով խոսում եմ ու կարոտս էդպես առնում: Կուզենայի դուրս գալ, բայց դե երևի հարմար չի, որ ինձ չեն տանում: Չգիտեմ…»,- պատմում է ու ձեռքի թաշկինակն ամուր սեղմում ափերի մեջ, ճիգ գործադրելով արցունքախառն ժպտում:

Քայլում եմ ծերանոցում ու աստիճանների մոտ հանդիպում եմ տիկին Սառային: Սառա Հակոբյանը Նորքի տուն-ինտերնատում է հայտնվել ճակատագրի մի քանի հարվածից հետո. ամուսնուն ու երկու որդուն կորցնելուց հետո առողջությունը վատացել է, ինքն էլ մնացել է մենակ: Սկզբում բնակվել է եղբոր տանը, կազդուրվելուց հետո եղբորը խնդրել է, որ իրեն տեղափոխի տուն-ինտերնատ: Իր կյանքից գոհ է, ասում է, որ այստեղ ոչ ոք իր վրա «մունաթ չի գալիս, աշխատակիցները բարեհամբույր են, իսկ կյանքի նոր ընկերն էլ չի թողնում, որ տխրի»:

Տիկին Սառան Նորքի տուն-ինտերնատում է հանդիպել Հրաչ Գրիգորյանին, ով 15 տարի է՝ բնակվում է այստեղ: Հրաչ պապը չի խոսում անցյալի մասին, այլ ժպիտով պատմում է, որ տուն-ինտերնատում հայտնվելուց հետո կյանքի ընկեր է փնտրել, բայց ոչ այնպիսի կնոջ, որ միայն ճաշ կեփեր ու կտիրապետեր խոհանոցային գաղտնիքներին, այլ լիներ մեկը, որ իր ընկերն ու ոգեշնչողը կդառնար:

«10 տարի շարունակ փնտրեցի ու վերջապես գտա, ասեցին՝ լավ, խելացի կին է, արդեն մի քանի տարի է՝ միասին ենք»,- պատմում է զրուցակիցս ու աչքի պոչով նայում տիկին Սառային:

Վերջինն էլ ժպտում է ու հումորով ավելացնում. «Եթե ներվայնացնող կա, ապա միայն ինքն է»:

75-ամյա Ժանետա Չիլինգարյանն էլ երեք որդու մայր է: Տուն ինտերնատում է 2014-ի օգոստոսից: Ծնվել է Հալեպում, հետո ընտանիքով տեղափոխվել են Թեհրան, ավելի ուշ՝ հայրենադարձվել Հայաստան, որտեղ և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը: Զրուցակիցս քանդում է հիշողությունների կծիկն ու հուզմունքով պատմում, որ լավ ձայն ուներ, միշտ երգում էր, բայց ամուսնանալուց հետո ամեն ինչ վերջացել է: Պահել-մեծացրել է երեք որդուն, երգի մասին մոռացել է ու այլ մասնագիտություններ է ձեռք բերել:

Ծերանոցից դուրս եմ գալիս ծանրացած սրտով, ի մի եմ բերում մտքերս ու մեկ առ մեկ նորից հիշում, որ զրուցակիցներիցս շատերը տղա երեխաներ ունեին: Ու միանգամից հիշում եմ ժողովրդական խոսքը. «Տղա ունենանք, որ տան ծուխը չմարի ու շենացնող լինի, որ մեզ պահող լինի»:

Բայց այսօր նրանք կյանքի վերջին տարիներն անցկացնում են ոչ հարազատ հարկի տակ, ընտանիքից հեռու: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացման» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն ասում է, որ իրենք հարցումներ են անցկացրել Գյումրու, Երևանի Նորքի և 1-ին տուն-ինտերնատներում` հասկանալու, թե տուն-ինտերնատներում գտնվող ծերերից քանիսը երեխա ունեն:

«Հարցման արդյունքներից պարզվել է, որ տուն-ինտերնատներում բնակվող 626 տարեցից միայն 254-ը երեխա չունի, հարցվածների 72 տոկոսը տղա զավակ ունի, որոնց 61 տոկոսը երբեք չի այցելում ծնողներին: Տարեցներից միայն 254-ն ունեին նաև աղջիկ երեխաներ»,- ասում է Հովհաննիսյանը:

Նորքի տուն-ինտերնատի գլխավոր բժիշկ Էմմա Մելիքյանն էլ նշում է, որ այստեղ հայտնված անձինք հոգատարության ու ջերմության կարիք շատ են զգում, բայց նրանք երբեք չեն մեղադրում իրենց երեխաներին ու միշտ արդարացման պատճառ են գտնում:

Հ.Գ. Զրուցակիցներիցս ոչ ոք այդպես էլ չմեղադրեց իր որդիներին: Փոխարենը նրանք մեկը մյուսին հերթ չտալով պատմեցին իրենց որդիների ու աղջիկների հաջողությունների, թոռների բարձր առաջադիմության մասին: Չգրված օրենք է՝ այս մարդկանց համար իրենց զավակներից լավը չկա աշխարհում:

 

Լրահոս
0