00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրաձորի սարսափելի դեպքի հետքերով. ի՞նչն է եղել երիտասարդների մահվան պատճառը

© Photo : GeoProMining ltd official siteԲաց հանքավայր
Բաց հանքավայր - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ տնօրենն ասում է, որ Մեղրաձորում շատերն են ոսկու ապօրինի պեղմամբ զբաղվում։ Դժբախտ դեպքերը համայնքի համար նորություն չեն։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ–ի տնօրեն Վարդան Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում մահացածները «չղջիկներ» են եղել` հանքից ոչ օրինական ձևով ոսկի հանողներ։ Գյուղի բոլոր տղամարդիկ գիտեն, թե հանքավայրում ինչ ճանապարհներ կան փորված, և նրանք խորանում են հանքուղիներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան Մեղրաձոր համայնքում ողբերգական դեպք է տեղի ունեցել` տեղի փոքրիկ ոսկու հանքախորշում 3 մարդ է մահացել, 6 տղամարդու էլ «Հրազդան» ԲԿ–են տեղափոխել. վերջիններս գնացել էին հանքում մնացած ընկերներին օգնության։

«Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ–ի տնօրենի խոսքով` իրենք յուրաքանչյուրին վերահսկել չեն կարող, քանի որ անվտանգության աշխատակիցների թիվը չի բավականացնում։

«Այլ հարց է Սոթքում աշխատող «Գեոպրոմայնինգը», քանի որ նրանք ամսական կես տոննա ոսկի են հանում, իսկ մենք` տասը կիլոգրամ: Եվ հետո նրանք պայմանավորվել են իշխանությունների հետ, որ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով` որսան բոլոր «չղջիկներին» ։ Չնայած դրան, նրանց մոտ էլ են «չղջիկներ» մտնում»,–ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով` անօրինական ձևով ոսկի հանողները ոչ միայն հիանալի գիտեն` որտեղ ոսկի փնտրեն, այլ նաև լավ զինված են լինում։ Մարգարյանը հիշեց` երբ 2000–ականների կեսերին ինքն էր Սոթքի հանքավայրի տնօրենը և վերահսկողական շրջայցի ժամանակ, երբ նկատել է «չղջիկներին»` նախազգուշացնելու համար օդ է կրակել, իսկ վերջիններս կրակել են նրա ուղղությամբ։

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա
Զինված միջադեպ Երևանում. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում «Կյաժ Աշոտի» սպանությունից

Իհարկե, ոչ բոլորն են այդպիսին, սակայն շատերն էլ օրերով մնում են հանքուղիներում, որպեսզի նրանց չնկատեն։ Նրանք իրենց հետ էլեկտրական հարվածային մուրճեր են վերցնում, սակայն , բնականաբար, հանքահորում դրանք հոսանքին միացնելու հնարավորություն չկա, ինչի համար էլ նրանք նաև դիզել–գեներատոր են վերցնում։ Դրա արտահանած ծուխը, ըստ Մարգարյանի, մահացու է։

«Հանքուղին մեզ մոտ շատ նեղ է, այսինքն` այնքան նեղ, որ անգամ ոստիկանական ծառայողներն էին վախենում ներս մտնել, քանի որ այն կարող է նաև փլուզվել։ Իսկ ոսկու անօրինական պեղմամբ զբաղվողները այնտեղ գեներատոր են միացնում։ Բնականաբար, շմոլ գազի արտահոսքը միանգամից չես զգում` այն մարդուն «քնեցնում» է, ու վերջ»,–ասաց Մարգարյանը։

Ողբերգական ավտովթար Տավուշում. շաքարավազ տեղափոխող բեռնատարի վարորդը տեղում մահացել է

Նրա խոսքով` գյուղում բավական մեծ քանակությամբ անմշակ հող կա, ու հողագործությամբ զբաղվելու փոխարեն մարդիկ ոսկու անօրինական պեղմամբ են զբաղվում։ Ավելին, Մարգարյանը նշում է, որ Մեղրաձորի բնակիչները հողերն անգամ հարևան գյուղերի բնակիչներին են վաճառում, իսկ իրենք կա՛մ արտագնա աշխատանքի են մեկնում, կա՛մ էլ «չղջիկ» դառնում։

Հանքում մահացածներից մեկն էլ, ըստ Մարգարյանի, ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնողներից է, սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով չի կարողացել մեկնել ու սկսել է նման «գործով» զբաղվել։

Ոչ օրինական հանքափորությամբ զբաղվողները որսորդների նման են` օղու սեղանի շուրջ սկսում են իրար պատմություններ պատմել, թե գիտես` այնքան ոսկի կա հանքում, որ եթե միանաս մեզ, միանգամից կհարստանաս։ Հենց այսպես էլ, ըստ ընկերության տնօրենի, մարդիկ սկսում են «չղջիկներ» դառնալ` չիմանալով անգամ հետ կվերադառնան հանքահորից, թե ոչ։

«Մահացածներից մեկի հայրն էլ էր այդ գործով զբաղվում։ Մի անգամ, երբ նրա բարեկամներից մեկը շնչահեղձ էր եղել հանքախորշում, նա մտել էր բարեկամին հանելու ու ինքն էլ էր մահացել»,–ասաց Մարգարյանը։

Նշենք, որ հորանում հայտնաբերվել են Հայկ Ս․-ի (ծնված 1986 թ.), Բագրատ Խ․-ի (ծնված 1991 թ.) և Արամ Գ․-ի (ծնված 1993 թ․) դիերը: Այս պահին գյուղում աշխատում են իրավապահները` դեպքի մանրամասները պարզելու համար։

Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը

Լրահոս
0