00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինված միջադեպ Երևանում. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում «Կյաժ Աշոտի» սպանությունից

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՔԿ-ն պարզել է, որ 28-ամյա երիտասարդը մահացել է զինված միջադեպի ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մայրաքաղաքում կատարված սպանությունը բացահայտվեց - Sputnik Արմենիա
Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հնչած կրակոցների հետևանքով «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված երիտասարդը մահացել է: Ըստ որոշ լուրերի՝ 

մահացածը Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» է:

Կատարվածի վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել: Ըստ այդմ՝ կրակոցները հնչել են Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շուկայի մոտ գտնվող շենքերի տարածքում:

«Նույն օրը՝ ժամը 17.25-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., որը հիվանդանոցում մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է զինված միջադեպի ժամանակ:

Սպանվածի հարազատը դեպքի վայրում հարվածել է ոստիկաններին․ հարուցվել է քրգործ

Նախնական տվյալներով՝ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 9Ա շենքի բակում նույն շենքի 28-ամյա բնակչի և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ է արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Сотрудники СНБ обнаружили заряженный пистолет в багаже одного из пассажиров    - Sputnik Արմենիա
Սպանություն մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ. զոհը 38 տարեկան է

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, գնդակներ և չկրակված փամփուշտներ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա  տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են ավելի քան երկու տասնյակ անձինք, առգրավվել է դեպքի պահին տուժած երիտասարդի հագին եղած հագուստը: Նախաքննությունը շարունակվում է։

Դանակահարություն եղբայրների միջև. մեկը հոսպիտալացվել է, մյուսը` ձերբակալվել

Լրահոս
0