ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երկրորդ աստիճանի սպանության մեջ մեղադրվող ոստիկան Դերեկ Չավենն այսօր ամերիկյան դատարանի առաջ կկանգնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Չավենին կդատեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու ժամանակ խեղդող հնարք կիրառելու համար։
Ոստիկանին մինչև 40 տարի ազատազրկում է սպառնում։ Իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչը 8 րոպե շարունակ ծնկով սեղմած է պահել Ֆլոյդի քներակը, չնայած նրան, որ Ֆլոյդը պնդել է, թե չի կարողանում շնչել։ Չավենի ազատման համար 1 մլն դոլար գրավ է սահմանվել։ Ձերբակալության ժամանակ Չավենին օգնող երեք ոստիկանները մեղադրվում են հանցակցության և սպանության դրդելու մեջ։ Նրանցից յուրաքանչյուրին մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում, սակայն նրանք դատարանի առաջ կկանգնեն հունիսի 29-ին։
Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ
Հիշեցնենք`աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Երբ անկարգությունները սկսվեցին, չորս ոստիկանի հեռացրին աշխատանքից, իսկ նրանցից մեկին մեղադրեցին անզգուշությամբ սպանություն իրականացնելու մեջ։
Այսօր անկարգություններ են գրանցվում Ամերիկայի հարյուրավոր քաղաքներում։ ԱՄՆ իշխանությունները ստիպված զորք են մտցնել Վաշինգտոնի մերձակայք` անկարգությունները ճնշելու և իրավիճակը կարգավորելու համար։
Ամերիկյան անկման ժամանակագրությունը. երեխաներին սովորեցնում են ատել ոստիկանին